Կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունները վաղվանից երևի թե սկսելու են անջատման գործընթացները. Տարոն Սիմոնյան
Հասարակություն
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեւմ է ընդունել, որ ֆորսմաժորային իրավիճակը վերացած է համարում եւ բաժանորդները պետք է վճարեն կոմունալ վճարները: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով, պատճառ է բերվում այն, որ կառավարությունը հաստատել է սոցիալական փաթեթներ, քաղաքացիներն արդեն գումար ունեն եւ կկարողանան վճարել կոմունալ վճարներ. «Բայց բնակչության զգալի տոկոս կա, որը չի օգտվում այդ սոցիալական փաթեթներից: Նրանց համար ֆորսմաժորային հանգամանքներ կան, չեն կարողանում գնալ աշխատանքի, չունեն հնարավորություն փող աշխատելու եւ ստացվում է, որ այս խումբ մարդկանց համար ֆորսմաժորային իրավիճակները շարունակում են գործել: Իսկ մեր կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները վաղվանից երեւի թե սկսելու են անջատման գործընթացները»,-ասաց Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)