«Ժողովուրդ». Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի կարծիքով՝ Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է՝ իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Թամրազյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»: