Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը 

Բաքվի «զոնդաժը» և Մոսկվայի պատասխանը. ո՞ւմ է սպառնում քաղաքական «տապը»

Վերլուծական

Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Թշնամու գործելաոճը, որը վերջին շրջանում դառնում է ավելի քան ընդգծված միլիտարիստական, պետք է դիտարկել Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների պրիզմայի ներքո: Եթե դիտարկենք, որ ճիշտ էին տեղեկությունները, որոնց համաձայն Փաշինյանի և Ալիևի միջև առկա էր որոշակի պայմանավորվածություն՝ կոնկրետ ժամկետով հարաբերական խաղաղություն պահպանելու մասով, ապա ակնհայտ է, որ վերջին շաբաթների ընթացքում Բաքվից տարատեսակ մեսիջներ էին հնչում առ այն, որ այդ ժամանակը սպառվել է: Ասել է թե` եկել է պայմանավորվածությունների մյուս մասն ի կատար ածելու ժամանակը: Սակայն, սահմանային վերջին էսկալացիան ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանին է, ինչը ինքնին մեկ այլ բովանդակային եզրակացության հիմք է տալիս:

Այս քայլով Բաքուն «զոնդաժ» էր անում առավելապես ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին` ստուգելով՝ արդյոք Ռուսաստանը, որի հետ վերջին շրջանում զգալիորեն լարվել են պաշտոնական Երևանի հարաբերությունները, կանաչ լույս կվառի ավելի լայնածավալ ռազմական գործողությունների համար: Ռուսական կողմի պատասխանը, ի դեպ, չուշացավ, թեև ոչ պաշտոնական և բավական երկիմաստ, սակայն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան գրառմամբ Ադրբեջանին հիշեցրեց Պետերբուրգի ֆորումը և ակնարկեց հավանական թեժացման մասին: Իհարկե, Զախարովան նկատի ուներ ոչ թե Բաքվում յուրաքանչյուր ամառ անցկացվող «Жара» երգի փառատոնը, այլ բառի բուն իմաստով՝ քաղաքական տապը, որը կարող է սպառնալ Բաքվին, եթե վերջինս շարունակի իրավիճակի էսկալացիան:

Ինչո՞ւ հենց Պետերբուրգի ֆորումը: Չմոռանանք, որ ապրիլյան քառօրյայից հետո հենց Պետերբուրգում տեղի ունեցավ Պուտին-Ալիև-Սարգսյան եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերն իրենց իսկ պնդմամբ հասան փոխըմբռնման և տեղի ունեցավ այսպես ասած` վերադարձ Մինսկի Խմբի ֆորմատի հուն և էլ ավելի ամրապնդվեցին Մոսկվայի դիրքերը բանակցային գործընթացում: Հետևաբար, հիշեցնելով Պետերբուրգյան ֆորումը, Զախարովան ակնարկում է պայմանավորվելու անհրաժեշտության մասին, իսկ թեժ օրերի մասին հիշատակումը՝ Մոսկվայի տողատակով զգուշացումն է Բաքվին: Նշենք նաև որ արտակարգ նիստ է հրավիրել ՀԱՊԿ մշտական խորհուրդը, ինչը բավական օպերատիվ քայլ է՝ հաշվի առնելով այս կառույցի նախկինում դրսևորած պասիվությունը նմանատիպ իրավիճակներում:

Միևնույն ժամանակ փաստենք, որ ՌԴ մեսիջն ուղղված էր ոչ միայն Ադրբեջանին և Իլհամ Ալիևին, այլ նաև հարևան Թուրքիային, որի ԱԳՆ-ն երեկ կոշտ հայտարարություն էր տարածել: «Մենք վճռական դատապարտում ենք հայկական զինված ուժերի հարձակումը Ադրբեջանի Թովուզի շրջանում», – անմիջապես հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ «միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չի ընդունի ագրեսիան արդարացնելու Հայաստանի փորձերը։ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը պահպանելու պայքարում», – նշված է հաղորդագրությունում։ Ռուսաստանի ներգրավումը նոր կոնֆլիկտում ձեռնտու է Թուրքիային, որը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է Սիրիայում եւ Լիբիայում եւ անհրաժեշտ է նոր հարթակ առեւտրի համար։ Ռուսական կողմն էլ իր հերթին արդեն իսկ հասկացնում է, որ այդ հարթակը Թուրքիային տրամադրել չի պատրաստվում…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ամենադիտված