Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի» Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո 

Աստղագուշակ՝ օգոստոսի 5-ի համար

Աստղագուշակ

Խոյ. Ցանկացած գործ, որ կպահանջի կենտրոնացվածություն և ուշադրություն դետալների նկատմամբ, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսի համար, երբ դրական միտումների ազդեցությունն ավելի ուժեղ կլինի: Այդ ժամանակ կարելի է գնումներ կատարել, այդ թվում խոշոր, ինչպես նաև լուծել ուսման, աշխատանքի և ստեղծագործական կյանքի հետ կապված հարցեր:
Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է մենակ մնալու և հանգիստ զբաղմունքների համար: Կարելի է ապագայի հետ կապված ծրագրեր կազմել, ընթացքում հնարավոր է տրամադրության փոփոխականություն, ինքնազգացողության փոքր-ինչ անկում:

Ցուլ. Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, կարող են բարկացնել գործընկերների հետ տարաձայնությունները: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում գործերի վրա կենտրոնանալ, շատ ցլեր նույնիսկ ամենահեշտ խնդիրների լուծման ժամանակ սխալներ են թույլ տալիս: Ֆինանսական կորուստների վտանգ կա, ցանկալի չէ մեծ գործարքների կնքումը և թանկ իրերի գնումը:

Հեշտ չէ կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը, հնարավոր են վեճեր նույնիսկ նրանց հետ, ում անկեղծորեն սիրում եք: Հնարավոր են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ, աշխարհիկ միջոցառումներն ավելի շուտ կձանձրացնեն, քան ուրախություն կպատճառեն:

Երկվորյակներ. Հարմար օր է նոր գործերի և նախաձեռնողականության ցուցաբերման համար: Ուրախացնում է ընկերների և համախոհների հետ շփումը, ձեր գաղափարներն օժանդակություն են ստանում, առաջարկներն ընդունվում են առանց երկար քննարկումների: Հավանաբար ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կլինի:

Չնայած շատ գործեր ունեք, չեք հրաժարվում դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելուց, ձեր բարի գործերն աննկատ չեն մնա: Երեկոյան ձեզ հնարավություն կտրվի գրավել այն մարդու համակրանքը, ում նկատմամբ վաղուց անտարբեր չեք: Եթե այսօր մեկնեք ուղևորության, այն հաջող կանցնի:

Խեցգետին. Գերազանց օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ է, կյանքի բոլոր ոլորտներում հնարավոր են դեպի լավը փոփոխություններ: Դուք հմայիչ եք, հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ շատ ուշադիր են այսօր:

Օրը շատ հարմար է նոր ծանոթությունների համար, մարդիկ, որոնք շրջապատում են ձեզ, պատրաստ են ձեր կողքին լինել ամենահամարձակ գաղափարների դեպքում անգամ:

Առյուծ. Հաճելի և հանգիստ օր է: Դժվար թե ձեզ հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց և լուրջ խնդիրներ չեն ծագի: Ընկերների հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ նրանց հետ անմիջական զրույցներից կարելի է օգտակար տեղեկություններ քաղել: Հնարավոր են աննշան դրամային մուտքեր:

Օրը հարմար է համատեղ, առաջին հերթին ստեղծագործական, ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է, տան գործերը հեշտությամբ եք ավարտին հասցնում, դրանք բնավ չեն հոգնեցնում ձեզ:

Կույս. Հարմար օր է լուրջ թեմաներով շփումների համար, կարելի է քննարկել մասնագիտական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հարցեր: Ազդեցիկ մարդիկ, ում օգնությանը ապավինում եք, ընդառաջ կգան ձեզ, և դուք կարող եք նրանցից այնպիսի գայթակղիչ առաջարկներ ստանալ, որ սկզբում չեք հավատա: Ճիշտ ժամանակն է նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Եթե դուք ձեր կեսին գտնելու ճանապարհին եք, ապա պետք է պատրաստ լինեք հետաքրքիր ու բախտորոշ ծանոթությունների: Նշանի սիրահարված ներկայացուցիչներն այսօր լավ ժամանց կունենան:

Կշեռք. Սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են, բաց մի թողեք պահը` կարգավորելու ձեր գործերը, ձգտեք հարթել բարդ խնդիրները: Այսօր կարելի է ծրագրել կարևոր հանդիպումներ, որոնք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում` բավական շահեկան պայմաններով: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեթևամիտ քայլերի չդիմեք: Օրը կնշանավորվի անձնական կյանքում տեղի ունեցող դրական և շեշտակի փոփոխություններով: Դուք հմայիչ եք, և շրջապատին չի դիմադրում ձեր հմայքին:

Կարիճ. Այսօր դուք չափից ավելի անհամբեր եք, և դա խանգարում է գործնական շփումներին, հաճախ ստիպում եք համաձայնվել ոչ այնքան շահեկան պայմաններին, այնինչ կարող էիք ավելիին հասնել: Բաց եք թողնում լավ խորհուրդները, իսկ ահա վատերին, չգիտես ինչու, հետևում եք: Հնարավոր է լուրջ վեճ սիրելի մարդու հետ: Ցանկալի չէ հարաբերություններ պարզել, ձեզ չվերաբերող հարցեր քննարկել, փիլիսոփայական զրույցներ վարել: Մեծ է չնչին բանից վիճաբանություն սարքելու հավանականությունը:

Աղեղնավոր. Չափից ավելի մեծ տեղ եք տալիս նրան, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէ գլխավոր խնդիրը: Օրը կարծես նրա համար է, որ դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը, այնպես որ ավելի լավ է օրն անցկացնել հանգիստ ռեժիմով:

Այծեղջյուր. Այսօր մինչև նոր նախագծի վրա աշխատելը համոզվեք, որ տիրապետում եք ողջ անհրաժեշտ տեղեկությանը: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես այսօրվա խնդիրները ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով: Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կես խոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ համար թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք տարաձայնություններ, դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել:

Ջրհոս. Այսօր դուք ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հնարավորություն կստեղծվի հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հարաբերություն սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացմունքների: Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար:

Ձկներ. Այսօր դուք շատ անվճռական եք, և դա կարող է խոչընդոտ լինել հաջողության հասնելու գործում: Փորձելով ձեզ համար առավելագույնս անվտանգություն ապահովել` դուք իրար hետևից բաց եք թողնում ընձեռված հնարավորությունները: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ, քանի որ նրանք խնդիրների լուծման հարցում ձեզանից ավելի շատ եռանդ, նախաձեռնողականություն ու ստեղծագործական մոտեցումներ են սպասում: Փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի սպասեք օգնության: Չի բացառվում սիրելի մարդու հետ վիճաբանություն, իսկ ընտանեկան խնդիրների լուծումը ծախսեր է պահանջում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունըՀուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվիՄեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ ՍուրենյանցԱրտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավորՄիջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակինՓարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցըԹրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաներըՔրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ԳրուշկոՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել էԿասեցվել է պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունըՖրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքըԻրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա ՎարդապետյանինԿալանավորվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդՀայաստանը հետաքրքրված է 2031-ին CITES-ի կողմերի համաժողովը հյուրընկալելու հարցումԹրամփի երդմնակալությունից հետո 18 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն արտաքսել է գրեթե 980,000 ներգաղթյալիԸնտրական իրավունքը խոչընդոտելու գործով ՀԷՑ-ի նախկին պաշտոնյան տնային կալանքի տակ է․ պահանջել են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտինՀայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակըՄասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվելՈւկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 28.5 միլիոն մարդԹրաֆիքինգի կասկածանքով օտարերկրացի է ձերբակալվելԵրեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամԶելենսկին հարցազրույցի ժամանակ արտասվել է տեսախցիկի առաջ (տեսանյութ)Դատախազությունը պարզաբանել է՝ ինչու են ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հիմքերն ու տվյալները գաղտնի պահվումՆեթանյահուն հերքում է, որ Իրանին հարվածելը տեղի չի ունեցել ԱՄՆ դիրքորոշման պատճառովԱրմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտՄակրոնը հայտարարել է առաջիկա օրերին բոլոր բողոքի ցույցերի արգելքի մասինՀԷՑ-ի նոր միացման հայտերի աճը պայմանավորված է նաև սակագների նվազեցմամբ․ ՊետրոսյանՍեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438․ ՊԵԿԻրանը հայտարարել է երկրի զինված ուժերում նոր անօդաչու թռչող սարքի ժամանման մասինՊատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի ԱդրբեջանինՄոլդովացի ֆերմերները պատրաստ են բողոքի ցույցեր անցկացնել տրակտորներով՝ սկսած հոկտեմբերի 31-ից php-i versyan obnovit areq hayersԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄՎրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ Ներքին Գետաշենում 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակիՖրանսիայի իշխանությունները ոստիկանությանը հետ են կանչել արձակուրդից՝ բողոքի ցույցերի ժամանակ լրացուցիչ ուժեր տրամադրելու համարԳառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատությունԱննա Վարդապետյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազինՊեսկովը նշել է, որ Պուտինի գրաֆիկում ներկայումս Թրամփի հետ զրույց չի նախատեսվումԿաթողիկոսի եղբորն ու զարմիկին 7,5 տարվա ազատազրկում է սպառնում․ պաշտպանը բողոքարկելու է վճիռը Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբԼեհաստանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման մասին տեղեկությունները«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ ՍրբազանԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԼատվիան 12 միլիոն եվրո է հատկացրել իր արևելյան սահմանների ռազմականացմանըԼիդյա Մանթաշյան․ Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համարՊեսկովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր մասնակցությունը G20 գագաթնաժողովինԴանիան երկու մատակարարներից 1 միլիարդ դոլարով հեռահար հրթիռներ կգնի
Ամենադիտված