Գագիկ Ծառուկյանն ու Ջորջիո Պետրոսյանը Օլիմպավանում բացեցին «Մուլտի ֆայթ» ակումբի մարզադահլիճը
Տեսանյութեր«Մուլտի ֆայթ» մարտական ակումբն իր մարզադահլիճն ունեցավ նաև Օլիմպավանում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպավանում բացվել է K-1-ի և ընդհանուր մենամարտերի մարզադահլիճ, որը հնարավորություն կտա մարզիկներին ավելի արդյունավետ մարզվել: «Մուլտի ֆայթ» մարզակումբի նոր մարզադահլիճի բացմանը ներկա գտնվելու համար ՀԱՕԿ նախագահի հրավերով Հայաստան են ժամանել նաև K-1-ի ռինգերում 100-ից ավելի հաղթանակ ունեցող ու բազում չեմպիոնական տիտղոսներ նվաճած Ջորջիո Պետրոսյանը՝ եղբոր՝ Արմենի հետ: