Ի՞նչ իրավիճակ է Լարսում Հայտնի է ինչու են ձերբակալել Վենեսուելայի նախագահին և կնոջը Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգեր կատարել ՀՀ ողջ տարածքում հոսանքազրկված բնակավայրեր չկան. ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները Պարզվում է, որ հայտնի անգլիացի դետեկտիվ Շերլոք Հոլմսի տուն-թանգարանը հիմնադրվել է հայերի կողմից Եվրամիությունն ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին. Կայա Կալաս Վենեսուելայում իշխանությունն անցել է փոխնախագահին Շնորհակալ եմ տանդ հյուրընկալելու համար․ Սելարայանը՝ Մեսսիին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ 9 վիրավոր կա Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեներ 

Լարիսա Մինասյանը պահանջում է պատժել Ալեն Սիմոնյանին

Քաղաքական

 

Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին ու, մեղմ ասած, նախշել Սորոսին ու Սորոսի հիմնադրամին, որը Հայաստանում բազմաթիվ շահառուներ ունի։ Այդ շահառուներն այսօր, չգիտես ինչու, ժողովրդավարության անվան տակ Հայաստանում օրակարգ են թելադրում, բազմաթիվ պատգամավորներ ունեն ԱԺ իշխանական խմբակցությունում, պաշտոնյաներ՝ գործադիրի տարբեր օղակներում։ Կարճ ասած՝ բաժին ունեն այսօրվա իշխանության մեջ, որովհետեւ երկու տարի առաջ աջակցել են հեղափոխությանը։ Ու այսօր նրանց դիպչելը, պարզվում է, մեծ մեղք է, հնդիկների «սուրբ կովի» նման՝ ոչ ոք իրավունք չունի Սորոսին ու սորոսականներին թթու խոսք ասել։

«Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»,- մեզ տված հարցազրույցում ասել էր Ալեն Սիմոնյանը՝ փաստացի համարձակվելով սորոսականներին իրենց տեղը ցույց տալ հայկական քաղաքական երկնակամարում։ Պարզվում է, սորոսականները դա շատ ծանր են տարել՝ «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանն օգոստոսի 14-ին նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկել է Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել։

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,-գրել է Լարիսա Մինասյանը՝ իր գրավոր խոսքում թույլ տալով կետադրական ու քերականական մի շարք սխալներ եւ սխալ գրելով հարցազրույցի տպագրության ամսաթիվը։

Նա նաեւ նկատել է․ «Եթե պարոն Սիմոնյանը զուտ մրցում է Նարեկ Մալյանի «ՎԵՏՈ» նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին եւ անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյական նշաձողն իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր»։

Վերջում տիկին Լարիսան գրել է․ «Ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, եւ ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան եւ ամենայն հարգանքով խնդրում եմ նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ այս հարցի շուրջ»։

Փաստորեն, տարիներ ի վեր Հայաստանում խոսքի ազատության ու ժողովրդավարության «ջատագով» եւ այդ նպատակի համար գրանտներ տրամադրած հիմնադրամը նեղվել է իշխանական պատգամավորի խոսքի «ազատությունից» եւ առաջարկում է կարծիք հայտնելու համար պատժել նրան։ Նաեւ՝ խոսքի ազատությունը սորոսականների համար ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իրենց հասցեին քննադատությունը։ Խոսքի ազատությունը տիկին Լարիսայի եւ մյուս սորոսականների համար միայն Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը հայհոյելն է, երբ հերթը հասնում է իրենց, դա արդեն էթիկայի խախտում է։

Մյուս կողմից, այս հայտարարությամբ Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք իշխանության մաս են կազմում եւ այսպես անուղղակիորեն կարող են միջամտել իշխանությունների գործառույթներին ու թելադրել, որ հանձնաժողով ձեւավորեն՝ իրենց խաթրին դիպչողներին պատժելու համար։ Սպասենք Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Տեսնենք, թե մինչեւ ուր կարող է հասնել սորոսականների հանդգնությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ իրավիճակ է ԼարսումՀայտնի է ինչու են ձերբակալել Վենեսուելայի նախագահին և կնոջը Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգեր կատարել ՀՀ ողջ տարածքում հոսանքազրկված բնակավայրեր չկան. ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները Պարզվում է, որ հայտնի անգլիացի դետեկտիվ Շերլոք Հոլմսի տուն-թանգարանը հիմնադրվել է հայերի կողմից Եվրամիությունն ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին. Կայա Կալաս Վենեսուելայում իշխանությունն անցել է փոխնախագահին Շնորհակալ եմ տանդ հյուրընկալելու համար․ Սելարայանը՝ Մեսսիին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ 9 վիրավոր կա Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կանԱՄՆ-ում հայտնել են՝ ՌԴ պահանջները «խոչընդոտ» չեն (տեսանյութ)Երկար ժամանակ գազ չի լինելու. ՀասցեներՎենեսուելայի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հարձակման պատճառըՄադուրոյին գերեվարել են ամերիկյան «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները. CBCNews Թրամփը կարգադրել Է հարվածներ հասցնել Վենեսուելայի թիրախներին«Առինջ Մոլ»–ից 46-ամյա տղամարդը «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Սա երկար սպասված իրադարձություն է. աստղաբան Գլոբան խոսել է 2026 թվականի ամենակարևոր իրադարձության մասին 2026-ին Զելենսկու աստղը կմարի․ վերլուծաբան (տեսանյութ)«Чебурашка 2» ֆիլմը երեք օրվա ընթացքում Ռուսաստանի կինովարձույթում վաստակել է ավելի քան 1,5 միլիարդ ռուբլի Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից. ԹրամփԹրամփը կզայրանա Զելենսկու վրա․ Il Fatto QuotidianoՈրքան են Թրամփի՝ 2026-ին Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու շանսերը․ Politico«Ինչպես խոստացել էի՝ սիրով ներկայացնում եմ որդուս հետ մեր դուետը»․ Վահագ Ռաշ (տեսանյութ) Եվրոպայում կտրուկ են արտահայտվել Օդեսայի մասինԱրագածոտնում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ Կոլումբիայի նախագահը հայտարարել է Վենեսուելայի վրա ռшզմական hարձակման մասին ԱՄՆ-ում հայտարարել են՝ Կիևը չի կարող խանգարել Ռուսաստանին (տեսանյութ)Ֆինլանդիայում բացատրել են Զելենսկու նոր սադրանքներըԱնցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք. Սուրենյանը մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում Այսպիսի արտաքին պայմաններում Հայաստանը պարտավոր է շտապ և կտրուկ բարձրացնել իր պաշտպանունակության մակարդակը. Արմեն ԱյվազյանGoal-ը հրապարակել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի վատագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը ABC. Արիզոնայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել Ռուսական ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն Ֆինանսական առաջընթաց. 3 կենդանակերպի նշաններ, որոնք ֆինանսական հաջողություն կունենան հունվարին Ինչքան է ձյան ծածկի բարձրությունը այսօր Վենեսուելան հարձակման է ենթարկվել․ ՊետրոՏոնական կախարդանք Կոլորադոյում (լուսանկարներ)Չեխիան այլևս չի կարող Ուկրաինային գումար հատկացնել․ ԲաբիշՎենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարվել Տարվա ընթացքում ամենամեծ Արեգակը տեսանելի կլինի հունվարի 3-ին․ Մոսկվայի պլանետարիում Երևան-Սևան ճանապարհին կատարվում է ճանապարհի եզրերից և կողնակներից ձյան հեռացում (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Քանի անգամ է Թրամփը խոստացել ավարտել Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում․ NYTՄահացել է Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը Իրանի Զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստականության վիճակում․ Աբաս Արաղչի
Ամենադիտված