Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim Արամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Բրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին 

Սերժ Սարգսյանը հետաքրքրացնում է քաղաքական խաղը

Վերլուծական

Թավշյա հեղափոխությունից ուղիղ 2 տարի և 100 օր անց, ի վերջո, խոսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանդես գալով ապրիլյան պատերազմին նվիրված մամուլի ասուլիսով: Թեև Սարգսյանը հայտարարեց, որ անգամ այդ ասուլիսը չի կարելի դիտարկել քաղաքական ակտիվության նշան, այնուամենայնիվ փաստենք, որ ՀՀԿ-ն իր նախագահ Սերժ Սարգսյանով վերջին շրջանում զգալի քաղաքական ակտիվություն է դրսևորում (սոցիալական կայքերում ՀՀԿ գրասենյակների էջերի բացում, հանրային դաշտում կարկառուն հանրապետականների ակտիվացում և այլն) և այդ ակտիվությունը առաջին հերթին պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վարկանիշի անկման համատեքստում: Նաև դա է պատճառը, որ ասուլիսի ավարտից րոպեներ անց իշխանական թիմից սկսեցին հնչել հայտարարություններ առ այն, որ «մերժվածների խոսքը որևէ մեկին այսօր չի հետաքրքրում», «մերժվածները կարող են միայն խոսել»: Սակայն այս տեսանկյունից իշխանությունները միանշանակ թերագնահատում են Սարգսյանի ակտիվացման հավանական հետևանքները:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն հեղափոխությունից երկու տարի անց էլ շարունակում է իր ձեռքում պահել բավական լուրջ քաղաքական լծակներ, խոսքը՝ ՏԻՄ ղեկավարների մասին է՝ գյուղապետերի, համայնքապետերի և քաղաքապետերի: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել, առևերույթ պահպանելով լոյալությունը գործող իշխանություններին: Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես էլ պայքար է ծավալվել հատկապես ՏԻՄ հանդեպ վերահսկողության սահմանման համար, քանի որ հայաստանյան իրականության մեջ՝ հատկապես ընտրությունների ժամանակ այդ հանգամանքը զգալի առավելություն է ապահովում: Սակայն Նիկոլ Փաշինյանը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ապահովել այն կադրային բազան, որով կկարողանար հանրապետականներին փոխարինել ՔՊ-ականներով՝ Վանաձորի, Գյումրիի, Գորիսի, Աշտարակի և տասնյակ այլ խոշոր քաղաքների ղեկավարները ՀՀԿ-ական են մինչ օրս: Հետևաբար արձանագրենք, որ այս առումով Սերժ Սարգսյանի ձեռքին բավական լուրջ խաղաքարտեր են պահպանվել և ՀՀԿ դիրքավորումը քաղաքական դաշտում այսօր շարունակում է մնալ ամենամեծը: Անգամ հեղափոխությունից հետո անցկացված ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում (Տանձուտ, Նոր Կեսարիա,Ղազարավան, Լուսաղբյուր, Մրգանուշ) հաղթանակ են տարել ոչ թե ՔՊ-ականները, այլ ՀՀԿ թեկնածուները: Իհարկե՝ ՀՀԿ-ն ներկայացված չէ խորհրդարանում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ դա եղել է հենց Սերժ Սարգսյանի ցանկությունը և մարտավարության մի մասը: 

Ասուլիսի ընթացքում հնչեցին բավական հետաքրքիր մեսիջներ, որոնք ևս թույլ են տալիս ենթադրել, որ քաղաքական աշունը թեժ է լինելու: Նախ Սարգսյանը հայտարարեց, որ այս ասուլիսը առաջինն է ասուլիսների շարքից և որ դրանք կրելու են պարբերական բնույթ: Մյուս կողմից թեև Սերժ Սարգսյանը հնարավորինս խուսափեց ապրիլյան հանձնաժողովի գործունեությանը որևէ գնահատական տալուց, այդ օրերի իրադարձությունների վերաբերյալ նրա պատասխանները փաստացի քանդեցին մինչ այս հյուսվող միֆերը՝ նույն բահերով կռվելու, 80-ականների զենքերի, դիզվառելիք չլինելու, հրամաններ ուշացնելու մասով: Իսկ սա արդեն իսկ ենթադրում է, որ ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը երրորդ նախագահը դիտարկում է միայն ու միայն քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ: Կարմիր թելի պես ողջ ասուլիսի ընթացքում անցնում էր այն շեշտադրումը, որ Հայաստանը ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել, մնացած բոլոր հայտարարությունները ունեն քաղաքական դիվիդենտ հավաքելու նպատակ:

Սարգսյանի այս ասուլիսը ուղղված էր ոչ միայն ներքին լսարանին, այլ իհարկե պաշտոնաթողությունից հետո քաղաքական ակտիվության իր առաջին հայտն էր դրսի խաղացողներին: Մասնավորապես ուշագրավ էր երրորդ նախագահի բացահայտումը՝ կապված ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած ռազմական օգնության իրական ծավալների հետ և դաշնակիցներին պայմանավորված պատերազմի մեջ անհիմն մեղադրելու համար Նիկոլ Փաշինյանին ամոթանք հայտնելը: Ասուլիսի այս հատվածը կարելի է դիտարկել իբրև քաղաքական ռևերանս ռուսական կողմին, քանի որ Սարգսյանը ակնարկում է՝ Փաշինյանը փչացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ զգալիորեն հարվածել է Հայաստանի անվտանգային համակարգին: Պատահական չէր Սարգսյանի այն պնդումը, որ բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը ունեցել է ձեռբերումներ անվտանգության առումով, սա ինքնին ենթադրում է, որ, ըստ Սերժ Սարգսյանի, հետհեղափոխական Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում անվտանգային առումով ձեռքբերումներ չեն արձանագրվել, փոխարենը հարձակման են ենթարկվել այդ անվտանգությունը երաշխավորող կառույցները՝ Զինված ուժերը: Սարգսյանի այն դիտարկումը, որ առնվազն մինչ 2018 թվականը բանակը ամենահեղինակավոր կառույցն էր ասվածի վառ ապացույցն է:

Ուշագրավ էր նաև Սերժ Սարգսյանի մեսիջը՝ Արցախյան բանակցությունների Նիկոլ Փաշինյանի «կետի» վերաբերյալ: Ըստ երրորդ նախագահի՝ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը այսօր շատ մեծ է և դրա պատճառը այն է, որ հայկական կողմը բանակցային գործընթացը հնարավորինս շեղել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված օրակարգերից և այն տարել Հայաստանի համար ոչ բարենպաստ հունով: Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց մեջ էր մտնում նաև բանակցություններում ստատուս-քվոի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը, իր կետը առաջ մղելով, փաստացի տապալել է այդ ստատուս քվոն՝ առավել քան հավանական դարձնելով պատերազմական գործողությունների սցենարը՝ Տավուշում ռազմական բախումն էլ ստատուս-քվոի վերացման հետևանքն էր և հենց այդ մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը: 

Պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը տվեց ահռելի կոնտենտ ներքաղաքական քննարկումների և դիսկուրսի համար և միանշանակ վկայեց այն մասին, որ քաղաքական աշունը թեժ է լինելու և այդ թեժությունը ապահովելու գործում ՀՀԿ և Սերժ Սարգսյանի դերակատարումը լինելու է շոշափելի… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է
Ամենադիտված