Բեռլինում վայրի խոզը գողացել է նուդիստի նոութբուքն ու նրան ստիպել վազել իր հետևից․ BBC (լուսանկարներ)
Ժամանց
Վայրի խոզը Բեռլինում՝ «նուդիստների լողափում», գողացել է նոութբուքի պայուսակն ու փախել, հայտնում է BBC-ն: Մերկ տղամարդը շտապել է բռնել վայրի խոզին՝ գողացված իրերը վերադարձնելու համար: Գերմանացի դերասանուհի և մարզիչ Ադել Լանդաուերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետապնդման լուսանկարները: «Բնությունը պատասխան հարված է հասցնում», - գրել է դերասանուհին։ Նշվում է, որ նուդիզմը շատ տարածված է Գերմանիայում, որտեղ ամռանը մարդիկ հանգիստ մերկ զբոսնում են այգիներում: Կորոնավիրուսային մեկուսացման ընթացքում կենդանիները շատ ավելի համարձակ են դարձել: Բեռլինի որոշ արվարձաններում վայրի խոզերը մուտք են գործել բնակելի թաղամասեր և շրջել հասարակական վայրերում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից