Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան 

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ փաստաթղթի արդիականությունը և կենսունակությունը: Արձանագրվեց, որ մենք ճշգրիտ ենք գնահատել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, և ընդհանրապես մեր անվտանգային միջավայրի ռազմավարական գնահատականը տեղի է ունեցել բարձր որակով:

Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, և պետք է արձանագրել հետևյալը. նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա և ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:

Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից:

Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում:

Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները: Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»:

ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին
Ամենադիտված