Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան 

Սերժ Սարգսյանի ներկայիս և նախկին բոլոր խոսքերը հակասությունների մեջ են․ իմքայլական պատգամավոր

Քաղաքական

«Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին։ Նրա խոսքերը նախորդ բոլոր խոսքերի և գործերի հետ հակասությունների մեջ են մտնում։ Ես մեկ օրինակ կբերեմ՝ Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք տեղեկություն չունեին հետախուզությունից հարձակման մասին, սակայն 2016 թ․ ապրիլին այն ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ունեցել են տեղեկություն, տիրապետել են ինֆորմացիային, և հենց դա է օգնել, որպեսզի կազմակերպեն պաշտպանությունը», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին։

Սերժ Սարգսյանն ասաց, որ 2016 թ․ ապրիլյան իրադարձությունների օրերին Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել՝ ինչին ի պատասխան՝ կոշտ արձագանքեցին Արցախից և հիշեցրին 3-րդ նախագահին ապրիլի 8-ին ՊԲ հակաօդայինների կողմից ոչնչացված հակառակորդի անօդաչու սարքը, որից նաև լուսանկարներ կան համացանցում։ Պողոսյանի խոսքով, այս և այլ հակասություններ բոլորը կտեսնեն հանձնաժողովի զեկույցը ներկայացնելուց հետո․ «Կոնկրետ այս երկու արտահայտիչ անճշտությունները, եթե չասենք կեղծ տեղեկատվությունը, որ տրվեց, հանրային և հայտնի դեպքեր են, որոնք ոչ մի գաղտնիություն չեն պարունակում։ Դրա մասին ասվել է և՛ ԱԺ ամբիոնից, և՛ Արցախի կողմից, դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ խոսում էր բաների մասին, որոնք ապացուցում են՝ ինքը ինչպես այն ժամանակ, այժմ էլ չի տիրապետում իրավիճակին»,- նշեց նա։ 

Թե ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի կողմից այս պահին ասուլիս հրավիրելը և արդյո՞ք ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ամփոփման հետ էր կապված հարցին՝ իմքայլական պատգամավորը պատասխանեց․ «Գրեթե վստահ եմ, որ ասուլիս հրավիրելը մեր աշխատանքների հետ էր կապված, բայց դա չի կարող որևէ ազդեցություն ունենալ մեր եզրակացության վրա։ Մենք մեկ տարուց ավել աշխատել ենք հանձնաժողովում, եղել ենք անաչառ, որևէ ձև չենք քաղաքականացրել և մենք զեկույցում լինելու ենք անկաշկանդ ու անկողմնակալ»,- ասաց Պողոսյանը։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ վրիպել է՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան վառելիքի խնդիր է ունեցել և, թե ինչ է ասել Կարեն Կարապետյանը այդ մասին հանձնաժողովի նիստի ժամանակ՝ Պողոսյանն ասաց․ «Շատ հետաքրքիր է, որ 2 տարի՝ ապրիլյան գործողություններից հետո, երբ նա նախագահ էր, որևէ անգամ չի ասել, որ Կարապետյանը վրիպել է ու այդ մասին բարձրաձայնում է միայն 4 տարի հետո։ Հետևաբար, տպավորություն է առաջանում, որ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ ոչ ոք մյուսից տեղյակ չի եղել։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե այդ օրերին հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը»։ 

Քրիստինե Պողոսյանը խոսքը եզրափակեց՝ շնորհավորելով Ազգային հերոս Սանամյանին այսօր շնորհված կոչման կապակցությամբ․ «Ի տարբերություն նախորդ տարիների, որ հարգանքի արժանանում էր բարձր սպայական կազմը, և մարդիկ կոչումներ էին ստանում մահանալուց հետո միայն, ես հպարտանում եմ, որ այսօր զինծառայողներն իրենց կատարած աշխատանքի համար ներքևից մինչև վերև կոչումներով արժանանում են հարգանքի տուրքի և շնորհակալության»,- նշեց Քրիստինե Պողոսյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին
Ամենադիտված