ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Opel-ն ու Honda-ն․ մեքենան բախվել է ծառին․ կա վիրավոր (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր, օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Honda-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ու վարորդներ ասում էին, որ վթարի պատճառը նշված խաչմերուկում լուսակիրների ոչ ճիշտ կարգավորումն է, ինչի պատճառով էլ հաճախակի ավտովթարներ են տեղի ունենում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից