Յուլյա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով․ նրա վիճակը ծանր է
Համաշխարհային ՄամուլՅուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի խոսնակ Մարինա Սորոկան ֆեյսբուքյան իր էջում։ «Այո, ցավոք, դա ճիշտ է: Թեստը ցույց տվեց, որ Յուլիա Վլադիմիրովնան ունի Covid-19: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Նա պայքարում է իր կյանքի համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում էր, որ Տիմոշենկոյի դուստրը՝ Եվգենիան, և դստեր ամուսինը՝ Արթուր Չեչեթկինը, նույնպես հիվանդացել են կորոնավիրուսով: