«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Մագուեյրը ազատ է արձակվել կալանքից․ Newsit.gr
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ավագ և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուեյրը շաբաթ օրը Հունաստանում ազատ է արձակվել կալանքից, հայտնում է Newsit.gr-ը: Ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ Անգլիա, քանի որ փաստաբաններ է վարձել իր շահերը ներկայացնելու համար: Այս գործով դատավարությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 25-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մագուեյրը Հունաստանում ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու համար: Դեպքը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան՝ Միկոնոս կղզում: Մագուեյրին ոստիկանները նկատել են այլ անգլիացիների հետ վիճաբանելիս: Երբ իրավապահները միջամտել են վեճին, երեք բրիտանացիներ դիմադրել են նրանց և փորձել կաշառել: Բոլորը բերման են ենթարկվել: Ֆուտբոլիստի կողմը հայտնում է, որ իրեն հրահրել են ակումբի բրիտանացի երկրպագուները, և ինչ-որ մեկը սուր առարկայով հարվածել է նաև Մագուեյրի քրոջը: Մագույերը նույնպես բերման է ենթարկվել։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան