«Բարսելոնան» ուսումնասիրում է Դոնի վան դե Բեկի տրանսֆերի տարբերակները․ Mundo Deportivo
Սպորտ
«Բարսելոնան» ուսումնասիրում է Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Այաքսի» Ամստերդամի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին ձեռք բերելու տարբերակները:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ներկայումս ի վիճակի չէ վճարել 45-50 միլիոն եվրո 23-ամյա կիսապաշտպանի համար։ Այնպես որ, «Բարսելոնան» գործարքում կարող է ներառել հարձակվող Լուիս Սուարեսին, որով հետաքրքրված է «Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օլմարսը: Եթե 33-ամյա ուրուգվայցին համաձայնվի տեղափոխությանը, վան դե Բեկի տեղափոխումը «կապտանռնագույնների» համար կարժենա մոտ 20 միլիոն: Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերայի գումարը իջեցնելու համար «Բարսելոնան» կարող է դրա մեջ ներառել նաև մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների: Վան դե Բեկը 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում «Այաքսի» կազմում, խփել 10 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան