Նվիրատվություն՝ Թանգարանների և արգելոց-թանգարանների`COVID-19-ի հետևանքների չեզոքացմանը
Հասարակություն
«Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 28-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը։ Այն նախատեսված է միայն շահառու հաստատությունների տնօրենների համար և կանցկացվի փակ ձևաչափով։
Ծրագրի առաջին փուլով աջակցությունն ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստանի» կողմից ծավալվող գործունեության աշխարհագրությամբ։
«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
2015 թ. մեկնարկած «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Ծրագիրը միտված է բարձրացնելու և տարածելու Հայաստանի մշակութային ժառանգության մասին գիտելիքները, ինչպես նաև խթանելու անհրաժեշտ կարողությունների զարգացմանը՝ աջակցելու հայկական մշակութային վայրերի և գործելակերպի երկարաժամկետ կենսունակությանը։ «Իմ Հայաստանը» համատեղ ծրագիր է Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի միջև։ 2016թ․ «Իմ Հայաստան»-ը և ԻԿՕՄ Հայաստանը ստորագրել են թանգարանների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր։
ԻԿՕՄ Հայաստանը ստեղծվել է 2008 թ-ին։ Նրա առաքելությունն է թանգարանները դարձնել ցանկալի տարածքներ՝ կրթական, մշակութային և զբոսաշրջային, ինչպես նաև բնական և մշակութային ժառանգության պահպանման նպատակներով՝ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա այցելուների համար։ Նպատակն է նաև աջակցել թանգարանների աշխատողների մասնագիտական կրթությանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից