Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան 

Պաշտոնյաների քմահաճույքները և նեղ անձնական շահերը. ինչպե՞ս է կառավարվում Նոր Հայաստանը

Վերլուծական

ՀՀՇ-ական ժամանակների «մեր դեմ խաղ չկա» կարգախոսն առավել քան արդիական է մեր օրերի համար: Կառավարման գրեթե բոլոր օղակներում այն դարձել է գործելաոճ: Բոլոր որոշումները կայացվում են կա՛մ նեղ քաղաքական շրջանակի կամայական շահերի, կա՛մ պաշտոնյաների քմահաճուքների հիման վրա: 

Դիցուք՝ սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգևատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքն այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Նշվում է, որ հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի և «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են: Սա այն դեպքն է, երբ կարող ենք վստահաբար ասել, որ անձնական քենախնդրությունը, ամբիցիաները Թորոսյանի մոտ ավելի բարձր գտնվեցին, քան նրա պետական մտածելակերպը: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի 41 բժիշկ ևս ազատման դիմում է ներկայացրել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետը հրապարակային կերպով հրահանգել է Թորոսյանին երկարացնել պայմանագիրը Դանիելյանի հետ՝ կրքերը, կարծես թե, հանդարտվել են, սակայն, սա ևս մեկ օրինակ էր, որ նախարար Թորոսյանի համար նեղ անձնական մոտեցումները հարցերին շատ ավելի կարևոր են, և նա կարող է իր ամբիցիաները բավարարելու համար գրչի մեկ հատվածով աշխատանքից ազատել անգամ ոլորտի բազմամյա նվիրյալներին: 

Սակայն, այս ախտանիշով տառապում է ոչ միայն Արսեն Թորոսյանը: Վարչապետ Փաշինյանը շարունակում է մենաշնորհել բանակի հաջողությունները: Այսպես՝ Տավուշի մարտերում ակտիվ դերակատարներին Սարդարապատի հուշահամալիրում պարգևատրելու արարողությանը չէին հրավիրվել անգամ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ինչը արհամարհական վերաբերմունք է պառլամենտարիզմի հանդեպ և ընդգծում է անգամ արարողակարգային հարցերում պետական մտածելակերպի բացակայությունը: 

Ավշար գյուղի դպրոցի իրավիճակի մասին հիշում են բոլորը. այն մարզպետ Գարիկ Սարգսյանի արշավի հետևանքն էր : Գյուղում դասապրոցեսը խաթարված էր, ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտներն էին դասադուլ անում, այլ նրանց էր միացել ողջ գյուղը: Պատճառն այն է, որ մարզպետը իր մտերիմին դարձրել էր դպրոցի տնօրեն, որն էլ ուզում էր ազատվել հնաբնակներից եւ յուրայիններով շրջապատել իրեն: 

Նախորդ ամսվա կարևոր և խնդրահարույց իրադարձություններից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատաման կարգի նախագծի հրապարակումն էր և հանրային քննարկման մեկնարկի սկիզբը: Այդ քննարկումը բացահայտ ցույց տվեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը և իր թիմը առաջնորդվում են ոչ թե կրթական չափորոշիչները բարելավելու, կրթական համակարգում հայկականության գործոնը ամրապնդելու, այլ նեղ անձնական քաղաքական շահերով: Սակայն, ԿԳՄՍ-ի գործերը անքննելի են ոչ միայն կրթության չափորոշիրները հանրությանը պարտադրելու հարցում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, մասնավորապես, այնքան էլ չի հետարքրում ԵՊՀ-ի ապագա ճակատագիրը և Մայր բուհի հեղինակությունը, վերջինս ամեն գնով հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձնում յուրային սորոսականներին՝ այսպիսով զգալիորեն հարվածելով Մայր բուհում թե՛ աշխատանքային մթնոլորտին, թե՛ դասապրոցեսին՝ հրահրելով լուրջ կոնֆլիկտներ, թե՛ ԲՈՒՀ-ի հեղինակությանը: 

Այս տարվա հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Սակայն, այնուհետև որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։ Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, ով նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, եւ չի կարելի խորհրդարանին այդպես արհամարհել։ Ստացվում է, որ պատգամավորը Նոր Հայաստանում չի խորշում անգամ անձնական դրդապատճառներով օրենքի ընդունումը տապալելուց: 

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը ու իր թիմը, ոտնատակ տալով օրենքը, որոշեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Որքան էլ իրավաբաններն ու ոլորտի մասնագետները փորձեցին իշխանություններին ու Նիկոլին ապացուցել, որ հանրաքվե անցկացնելն այս պարագայում հակասահմանադրական է, միևնույն է, Փաշինյանը որոշեց սեփական ամբիցիաները վեր դասել Սահմանադրությունից, գնալ բռանպետական երկիր կառուցելու ճանապարհով ու մատ թափ տալ այն քաղաքացիների վրա, որոնք կողմ չեն սահմանադրական փոփոխություններին։ Իհարկե, հանրաքվեն չեղարկվեց, սակայն այն անցկացնելու գաղափարն անգամ նեղ քաղաքական շահերով առաջնորդվելու ամենավառ ապացույցն է:

«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակվել է մարզպետի մտերիմը՝ Ժորժիկ Սերոբյանը: Հիշեցնենք, որ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածու՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը: Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100% արդյունքով։ Ժորժիկ Սերոբյանը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել, և նրա նշանակումը այս դեպքում էլ թելադրված էր նեղ խմբային քադաքական շահերով: 

Ինչպես տեսնում ենք, վերը նշված բոլոր դեպքերում էլ հեղափոխական պաշտոնյաները առաջնորդվել են թայֆայական մտածելակերպով, ինչը, իրենց իսկ պնդմամբ, բնորոշ էր նախկին իշխանություններին, և հենց դա էր ժողովրդի կողմից նրանց մերժելու պատճառներից մեկը: Սակայն, հեղափոխականները, կարծես թե, դասեր չեն քաղել և շարունակում են աշխատել այդ նույն գործելաոճով, ինչը ակնհայտ վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություննեի մոտ այսօր դրսևորվում է պետական մտածելակերպի բացակայություն… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞
Ամենադիտված