5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել 

Ինչպես ՍԴ թնջուկը պառակտեց «Իմ քայլը»

Վերլուծական

Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիները, որոնք առաջ քաշվեցին իշխող քաղաքական ուժի կողմից որևէ կերպ այդ մտացածին ճգնաժամի լուծմանը չհանգեցրին, փոխարենը այն շահերի բախումը որը ի հայտ եկավ ՍԴ դատավորների ընտրության հարցում՝ լուրջ ճգնաժամ առաջացրեց հենց իշխանության ներսում: Բնական է, որ ՔՊ-ականների համար գերնպատակը դա լեգիտիմ ՍԴ ունենալը չէ, հակառակ դեպքում այս ինստիտուտի շուրջ չէր ստեղծվի արհեստական ճգնաժամ և այն չէին փորձի լուծել ամենահակասահմանադրական ճանապարհներով: Նպատակը՝ ՍԴ-ն յուրայիններով կոմպլտեկտավորելն էր, իսկ հաշվի առնելով, որ իշխող քաղաքական ուժը միատար չէ, կազմված է տարբեր շահեր հետապնդող թևերից՝ այդ խնդրի լուծումը ներթիմային լուրջ հակասություններ առաջացրեց: 

Առաջին գործնական արդյունքը այդ հակասությունների «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի կողմից մանդատը վայր դնելու որոշումն էր, որի մասին հայտնի դարձավ այսօր: Այս որոշումը պայմանավորված է ՍԴ դատավորների ընտրության հարցում անհամաձայնությամբ: Աբրահամյանը դեմ էր Խունդկարյանի թեկնածության հաստատմանը և համարվում էր Վահե Գրիգորյանի թևից, ով ԱԺ-ում զբաղվում էր Վահե Գրիգորյանի լոբբինգով: Նրա հեռանալը հասկանալի է. կարծես թե, կառավարությունը վերջնականապես որոշել է, որ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ոչ թե Վահե Գրիգորյանը, այլ` հենց Երվանդ Խունդկարյանը: 

Մինչ այդ էլ հիշեցնենք, որ «Իմ քայլը» մերժեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, նրա առաջադրման հետևում կանգնած էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, և նա էր Նիկոլ Փաշինյանին համոզել այդ հարցում։ Լուրջ դերակատարում է ունեցել նաև Փաշինյանի՝ իրավական ոլորտը կուրացիա անող օգնականը՝ արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը, չնայած Ռուստամ Բադասյանի հետ ունեցած կոնֆլիկտին, սատարել էր նրա թեկնածուին, քանի որ երկար տարիներ աշխատել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ, նրա օգնականն է եղել: Վահրամ Ավետիսյանի առաջադրումից հետո մեծ աղմուկ բարձրացրեցին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմնակիցները, որոնք սկսեցին ջրի երես հանել Բադասյանի թեկնածուի անցյալը, տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել նրա հոր հասցեին, սկսեցին վերլուծել նրանց ունեցվածքը, պահվածքը եւ այլն։ Իրավիճակն այնքան սրվեց, որ Գրիգորյանի կլանը հակաավետիսյանական արշավում ներգրավեց նաև Մարտի մեկի զոհերի ընտանիքների անդամներին, որոնց անունից երկու նամակ ուղղեցին Փաշինյանին՝ պահանջելով չեղարկել Ավետիսյանի առաջադրման որոշումը։ Փաստացի, Վահրամ Ավետիսյանի՝ առաջադրումից հրաժարվելու փաստը նշանակում էր, որ Ռուստամ Բադասյան-Աննա Վարդապետյան դուետը պարտվեց Գրիգորյանի կլանին, որին հաջողվեց Փաշինյանին ճնշելու և վիրտուալ հարձակումների միջոցով հասնել իր ուզածին:

Սակայն, հիմա Գրիգորյանի գործերը այնքան էլ լավ չեն, և դա պայմանավորված է առաջին հերթին ՀԱԿ-ի հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների լարվածությամբ: Գաղտնիք չէ, որ Գրիգորյանին առաջ հրողը նախկինում էլ եղել են տերպետրոսյանական թեւն ու «Սասնա ծռերը», Փաշինյանի հարաբերությունները լարվել են նաև վերջիններիս հետ: 

«Իմ քայլում» լարվածություն ի հայտ եկավ նաև դատավորների թեկնածությունների քննարկման փուլում: Պատգամավորների մի մասը՝ Նարեկ Զեյնալյանի ղեկավարությամբ, ցանկանում էին այդ դիրքում տեսնել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին: Երբ այդ սցենարը տապալվեց իմքայլականներից ՝ Նարեկ Զեյնալյանի թևի ներկայացուցիչներ Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը դեմ քվեարկեցին արդեն իսկ հաստատված երեք թեկնածուներին: Նրանց երկուսի կողմից էլ մանդատները վայր դնելը անչափ հավանական է համարվում: 

Քանի դեռ ՍԴ-ում առաջացած ճգնաժամը չի հանգուցալուծվել, այն էլ ավելի է խորացնելու հակասությունները իշխող քաղաքական ուժի ներսում և չի կարելի բացառել, որ ՍԴ թեման կդառնա նորանոր հրաժարականների պատճառ` էլ ավելի լարելով մթնոլորտը հեղափոխական թիմում… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը
Ամենադիտված