Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ Գալյան Մեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետո Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. Գալյան Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում ՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վեր 2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ Bloomberg Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Վարդևանյան Ռուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից Արաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմն Սիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել է 

Ռազմական դրության ժամանակ հավաքները և գործադուլներն արգելվում են

Հասարակություն

Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածը մանրամասնում է, թե ինչ է ենթադրում ռազմական դրությունը:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ մարմինները:

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր  զորահավաք:

2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:

4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

II. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

7. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության   աշխատանքային   ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16:00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմանը համապատասխան:

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

IV. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

9. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից  տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

10. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

11. Հայաստանի Հանրապետության  արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:

12. Որպես քաղաքացիական պաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

13. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության,  քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

14. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության,  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինելՀայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել ՀունաստանումԱրաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող բենզալցակայանին և նավթային ընկերության շենքին«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքներըՎրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՊետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Ամենադիտված