Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կոչ է արել դադարեցնել կրակը
ԱդրբեջանՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը`խնդրելով դադարեցնել կրակը: «Մենք անհանգստացած ենք այն բանից, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Երկու երկրներն էլ բարեկամ են Մոլդովային, մենք լավ շփումներ ունենք ամենաբարձր մակարդակով: Մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը, կոչ ենք անում հանգստության և խաղաղության », - ասել է Դոդոնը: Նախագահն առանձին դիմել է Մոլդովայում բնակվող հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին: «Մենք մի պետություն ենք, որտեղ շատ ազգություններ ապրում են խաղաղության պայմաններում, ուստի ես կոչ եմ անում բոլորին հանգստություն պահպանել: Մենք հասկանում ենք, որ իրավիճակը հեշտ չէ, կան շատ հույզեր, բայց ես դիմում եմ ձեզ․ հարգելի՛ քաղաքացիներ՝ ադրբեջանցիներ և հայեր, մի՛ փոխանցեք այս հակամարտությունը Մոլդովայի տարածք։ Մենք պետք է հանգիստ լինենք՝ առանց բողոքների և առանց ապակայունացման», - շեշտել է Դոդոնը: