Վաղ առավոտյան հայկական ուժերը Արցախում խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք. ՊՆ խոսնակ
ԱրցախԺամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,-նշել է նա: