Ադրբեջանն արցախյան հեռախոսահամարով զանգեր է կատարում՝ հայերի շրջանում խուճապ առաջացնելու համար. ԱԱԾ
ԱրցախՀՀ ԱԱԾ-ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների»: