Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից (տեսանյութ) Զինվոր է մահացել. Չարլզ III-ի համար Բուքինգեմյան պալատը չի դառնա մշտական բնակավայր (տեսանյութ) Պեկինում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է երկնաքերի, կան վիրավորներ և զոհ Բահրեյնի ԱԳՆ-ը հայտնել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում (տեսանյութ) Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Axios. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում Իրանի հետ կապված թիրախներին Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ 

Միչիգանը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

ԱՄՆ

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որ ճանաչեց անկախ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ): Ժողովը, որ մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին, քվեարկությամբ ընդունել է ԱՀ-ն ճանաչելու մասին բանաձևը և կոչ արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի Հանրապետության հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը. Այս մասին հայտնում է Armtimes.com-ը՝ հղում անելով Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքին (ANC-MI):

«Արցախի անկախության համար Միչիգանի Սենատի այս քվեարկությունը նշանն է ամերիկյան ժողովրդավարական արժեքների, ինքնորոշմանը մեր կայուն հավատարմության և մեծ հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի»,- ասել է Միչիգանի Հայ ազգային կոմիտեի նախագահ Լարա Ներսեսյանը՝ նշելով, որ հայերը տարբեր նահանգներում մեծապես շնորհակալ են սենատոր Քնեզեկին և այն նահանգային սենատորներին, որ սատարել են Արցախի ժողովրդին՝ բերելով այս օրինագիծը:

«Արցախի պատմությունը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն»,- ասել է սենատոր Դեյվիդ Քնեզեկը: «Միչիգանցիները հպարտ են, որ միանում են Արցախին՝ ողջունելու այս ընդհանուր արժեքները, քանի որ մենք աշխատում ենք ընդլայնել ԱՄՆ-Արցախ մշակութային և տնտեսական կապերը և աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»:

Սենատում Արցախի անկախության քննարկումն սկսվել էր սեպտեմբերի 29-ին. նստաշրջանի բացմանը սենատոր Քնեզեկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, խնդիրը հանգամանալից ներկայացրել էր Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը. «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել սենատոր Քնեզեկին՝ Արցախին իր ժողովրդավարության ճանապարհին սատարելու և մեր հանրապետությունում բնակվողներին հուզող հարցերը բարձրացնելու համար»,- ասել է Ավետիսյանը:

«Մենք երախտապարտ ենք Միչիգանի ՀԱԿ-ին` Արցախի անվտանգությունը պաշտպանելու և Արցախի միջազգային ճանաչումը խթանելու գործում նրանց անխոնջ ջանքերի համար: Հուսով ենք, որ Միչիգանի՝ ԱՄՆ ութերորդ նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը օրինակ կլինի աշխարհի ժողովրդավարական հասարակությունների համար»:

Ավելի վաղ սենատոր Քնեզեկի և Ավետիսյանի հետ միասին ճեպազրույց էին տվել Միչիգանի Հայ ազգային օգնության միության, Համազգային հայ մշակութային և կրթական միության անդամները, Միչիգանի նահանգային Տան 40-րդ շրջանի թեկնածու Մարի Մանուկյանը, Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Կլինտ Կեստոն:

«Ես գալիս եմ մի համայնքից, որը երկար ժամանակ հետապնդվել է իր դավանանքի և էթնիկական պատկանելության համար, - ասել է Կեստոն:-Ես հասկանում եմ հայ համայնքի կարիքներն ու ձգտումները, և ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին`որպես ազատ ազգ նրա ինքնորոշման և ինքնապահպանության ճանապարհին»:

Նիստի ժամանակ նաև կոչ է արվել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի ազատ և անկախ Հանրապետությունը և «ամրապնդել  նրա հետ տնտեսական և մշակութային համագործակցությունը»: Նշվել է, որ Միչիգանը շարունակում է աջակցել Արցախի ջանքերին «առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և Հարավային Կովկասի ռազմավարական կարևոր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ»:

Այսպիսով, Միչիգանը միացել է Մասաչուսեթսին, Ռոդ Այլենդին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆոռնիային, Ջիորջիային և Հավայան կղզիներին՝ Արցախի անկախությունը սատարող օրենսդրություն ընդունելով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ումԵՄ-ն առաջարկել է փոխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմըՈւկրաինայից վերադարձվել է 171 Կուրսկի բնակիչՖին քաղաքական գործիչը քննադատել է ԵՀ ղեկավարինՎենեսուելայի իշխանությունները կսահմանափակեն մուտքը երկրաշարժից առավել տուժած նահանգԶելենսկին չի կարողանում շահավետ գործարք ձեռք բերել Ուկրաինայի հարցում. ԶԼՄՀային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից (տեսանյութ)Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ ՌԴ երկու օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչպես է Ռյուտեն պլանավորում պահպանել ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին. ԶԼՄՈւկրաինան առաջին անգամ ստացել է հսկայական ծավալի կրիպտոակտիվներ՝ ավելի քան 8 միլիոն USDTԵգիպտոսում զբոսաշրջիկներին զգուշացրել են՝ որտեղ է ամենամեծ հավանականությունը հանդիպելու վիրաբույժ-ձկանըՎրաերթ՝ Երևանում․ 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին Ռուսական շուկան կորցնելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել․ կանխատեսումՆուտրիցիոլոգը նշել է՝ ինչ մթերքներ է պետք օգտագործել ամռանը էներգիան պահպանելու համարԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է գործարքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջԱտամնաբույժը ներկայացրել է ատամները ճիշտ մաքրելու 5 հիմնական կանոններըՆոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքիցԲժիշկները փրկել են դեռահասին՝ աչքի մոտ գտնվող փամփուշտը հաջողությամբ հեռացնելովԷլ Նինյոն սպառնում է շաքարի շուկային․ սպասվում է թանկացում մինչև 800 դոլարԳերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղիՎենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցելՊարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդինԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերինԻրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի դիրքերինԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հարվածին պատասխան գործողությունների մասինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը Հայտնել են, թե ում համար կբարձրանան կենսաթոշակները հուլիսին. ՌԴԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջԻսրայելի բնակիչները քննադատել են Կիևին Ջիգանի այցի դեմ բողոքի ցույցերի համար Զինվոր է մահացել. Չարլզ III-ի համար Բուքինգեմյան պալատը չի դառնա մշտական բնակավայր (տեսանյութ)Նամիբիան պահանջում է Գերմանիայից փոխհատուցում՝ XX դարի ցեղասպանության համարԱԹՍ-ի հարված է գրանցվել Ռուսաստանի շրջանում գտնվող թանգարանի տարածքումՌուբիո. ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունըՓաշինյանն այցելել է Կիևյան կամուրջ (տեսանյութ)Թրամփին իր հայրը անվանող թուրք կինը խնդրել է հանդիպել նրա հետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԱշխարհի առաջնություն․ Պորտուգալիան համարվում է ֆավորիտ Կոլումբիայի դեմ խաղումՀայաստան է ժամանել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա ԳելաձենՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողովՊեկինում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է երկնաքերի, կան վիրավորներ և զոհԲռնությունը կհանդիպի բռնության. Վենսը սպառնում է ԻրանինՄոսկվայի ուղղությամբ խոցված անօդաչուների թիվը հասել է 11-իԼեհաստանը դատարանի միջոցով ցանկանում է ստանալ Ռուսաստանի նախկին գլխավոր հյուպատոսարանի շենքըԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերըՊուտինն ու Լուկաշենկոն ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն Բահրեյնի ԱԳՆ-ը հայտնել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման մասինՍա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան
Ամենադիտված