«Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներին Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվել Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է 

«Իմ քայլից» ով և ինչպես է արձագանքել եռակողմ համաձայնագրին

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի կողմից արցախյան հակամարտության կարգավորմանը ուղղված եռակողմ համաձայնագրի ստորագրելու հանգամանքը միանշանակ չի ընդունվել նաև վերջինիս հարազատ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից: Իմքայլական պատգամավորները թեև մինչ այս պահը հրաժարվում են ներկայանալ Խորհրդարան և ընդդիմության պահանջով նիստ անցկանցել, այնուամենայնիվ ստիպված են պատասխանել որոշ տհաճ հարցերի, այն է՝ տեղյակ էին արդյո՞ք որ ստորագրվելու է նման համաձայնագիր և կիսում են արդյո՞ք հակամարտության կարգավորման այս ուղղին: 

Դեռևս կարելի է փաստել, որ պատգամավորների մեծ մասը, ինչպես և սպասվում էր, պարզապես տեղյակ չեն եղել, թե ինչ է պատրաստվում ստորագրել իրենց քաղաքական թիմի լիդերը: Տեղեկանալուց հետո ամենահստակ արձագանքը հետևեց պատգամավոր Վարդան Աթաբեկյանից, ով հայտարարեց, որ դեմ լինելով այս մոտեցմանը, դուրս է գալիս «Իմ քայլը» ֆրակցիայից՝ մնալով անկախ պատգամավոր: 

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը, գրել է. «Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»: 

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու խմբակցության պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից, ինչպես և ստորագրված եռակողմ համաձայնագրին: Հովսեփյանը նաև ներողություն էր խնդրել այդ առիթով: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գտնում է, որ վարչապետի քայլը դավաճանական չէ, փաստաթղթից խուսափել հնարավոր չէր: 

Պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրել է. «Մենք ադրբեջանական բանակի դեմ չէինք պատերազմում, սա արձանագրված փաստ է: Ես այն մարդը չեմ, որ սխալների փնտրտուքը սկսեմ ուրիշից, ես դա սկսում եմ ինքս ինձնից… Գիտեմ, որ հայ ժողովուրդը շատ ծանր հարված է կրել, գիտեմ, որ աշխարհաքաղաքական՝ մեզանից դուրս գործընթացներ են ընթացել, ինչպես և պատմության մեջ բազմաթիվ անգամներ, բայց նաև գիտեմ, որ եթե մենք չպնդանանք, չհավաքենք մեզ՝ քանդվածներիս, ավելի բարդ իրավիճակում կարող ենք հայտնվել: Պատերազմը չի ավարտվել, թուրքը չի դնջացել… Ի վերջո, սա հրադադարի հայտարարություն է՝ իր բոլոր նյուանսներով, իսկ առաջիկայում ծանր բանակցություններ են»: 

Պատգամավոր Մարիա Կարապետյանը այս առիթով գրել է. «Իմ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Վարչապետին անվերապահ է (նշանակում է՝ չունեմ կասկած, միայն՝ ինքնահայեցում), պատասխանատվությունը՝ ընդհանուր, քանի որ ես Ազգային ժողովում կառավարող ուժի պատգամավոր եմ»։ 

«Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ խմբակցության անունից տարածվող հայտարարությանը ծանոթ չի եղել, մյուս կողմից էլ փաստացի արդարացրել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը: 

Ինչպես տեսնում ենք, իշխող քաղաքական ուժի ներսում անգամ չկա միասնական մոտեցում այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին: Մի բան ակնհայտ է` հեղափոխության օրերին և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի թիմին միացան պետական մտածողությամբ բազմաթիվ անհատներ, գործիչներ, ովքեր այսօր դեռ հնարավորություն ունեն սերունդների առաջ փրկեն իրենց անունը: Գործընթացը սկսված է… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ)
Ամենադիտված