Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Ի՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքում Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ղազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. Վարդևանյան Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին ՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Պետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհում Ընդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն Սիմոնյան 

Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը. Հայկ Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը, որը դատական համակարգի միակ ներկայացուցիչն էր, որ ժամանակին արդարացնում էր դատարանների մուտքներն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի ապօրինի կոչը, այսօր ֆեսբուքում գրել է.

Նոյեմբերի 30-ին ձեր ոչ լրիվ կազմով, առանց ԲԴԽ նախագահի, և անհայտ օրակարգով ՀՀ կառավարության շենքում գործադիրի և իրավապահների ղեկավարների հետ հանդիպումը` առերևույթ խարխլում է իշխանությունների բաժանման և փոխզսպման սկզբունքը։ Արդյունքում խորանում է պետության փխրունությունը, վտանգվում է առանց այն էլ քայքայված հանրապետության գոյությունը, որի կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայ ժողովրդի և նրա գոյության համար Հայկական Լեռնաշխարհում։
Ֆրանսիայի ԲԴԽ նախագահն օրինակ, ըստ արարողակարգի, ողջույնի համար ձեռքը չի մեկնում Ֆրանսիայի նախագահին։ Դա, ըստ ֆրանսիացիների, ընդգծում է Ֆրանսիայի նախագահի և ԲԴԽ նախագահի հավասարությունն ու դատական իշխանության անկախությունը։
Արժե կրկնել, ի լուր բոլորի, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս։
Գործադիրը, և առավել ևս դրա ղեկավարը, դատական իշխանության հետ պարտավոր են գտնվել հորիզոնական և ոչ երբեք ուղղահայաց հարաբերությունների մեջ։ Իշխանության գերկենտրոնացումը նույնիսկ ամենավեհ անձի ձեռքերում` անխուսափելիորեն հանգեցնում է դիկտատուրայի` մարդկանց զրկելով արժանապատվությունից ու արդարությունից։
Այժմ, քան երբեք, դուք, ազատ ու անկախ եք, և հարկ է շարունակել այդ անկախության ու ազատության ցուցադրումը։ Առանց անկախ դատարանի` հանրապետությունը, այսինքն մեզնից յուրաքանչուրի ներկան ու ապագան վտանգված է։
Դժվար թե Փաշինյանը ձեզ կառավարության շենք հրավիրելու ևս մեկ փորձ անի, սակայն այդպիսի հրավերի դեպքում հարկ է, որ դուք մերժեք այն։ Ասելիք ունի, թող ինքը հյուրընկալվի ձեզ, չէ՞ որ նա ձեր վերադասը չէ։
Դատական իշխանության բարեփոխման ուղիների ու կայացման հարցում մենք հաճախ ունեցել ենք տարաձայնություններ: Մեր գաղափարական բախումների արտահայտչաձևերից մեկն էլ, իմ հատուկ կարծիքն էր` դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգի և անկեղծանալով ինքնաբժշկվելու մասին, ինչն էլ հիմք հանդիսացավ ԲԴԽ-ում իմ հանդեպ հարուցված կարգապահական վարույթի այսօրվա նիստին։ Գուցե իմ որոշ համարձակ արտահայտություններ ժամանակին առաջ բերեցին ձեզնից շատերի ցասումը։ Սակայն այժմ, ես ձեզ և բոլոր դատավորներին խնդրում եմ տոգորվել քաջությամբ և քաղաքական խաղերից զերծ մնալու իմաստնությամբ։
Հիշեցե՛ք, որ երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը, ապա յուրաքանչյուր դատավոր ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն դատավորական անկախության։
Խնդրում եմ ձեզ, շարունակեք պաշտոնավարել այնպես, որ դատական իշխանության անկախությունը չթվա ստվերված և չխարխլվի իշխանությունների բաժանման ու հակակշռման սկզբունքը։ Պարադոքսալ է, բայց դատական իշխանությանն է բաժին ընկել հայկական պետականության փշրանքների պահպանության սուրբ առաքելությունը` գործադիրին ու օրենսդրին հակակշռելու և զսպելու իր գործառույթով:
1787 թվականին Ֆրանկլինին հարցրին, թե ի՞նչ կծնվի ԱՄՆ սահմանադրության վրա տարվող աշխատանքներից. «Հանրապետություն (re public) – պատասխանեց Ֆրանկլինը, եթե կարողանաք այն պահպանել»։
Պահպանենք և մենք «ռես պուբլիկան (res publica)» (հանրային բարիքը) ամեն տեսակ ոտնձգություններից։
Այժմ, բոլորս պետք է միավորենք մեր ջանքերը ռազմագերի մեր զավակներին վայրկյան առաջ տուն վերադարձնելու համար, ազատվենք հոռետեսության իշխանությունից, գործենք մտածված և եղբայրաբար։
Հայաստանը կուղղի իր մեջքը, կամոքի վերքերն ու ոտքի կկանգի, եթե մենք իրապես նախընտրենք հանրային շահը անձնականից։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համարԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» «Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել Չրի վտանգավոր հատկությունները. ինչու է պետք պահպանել չափավորությունը7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն առավոտյանԵվրոպացի առաջնորդները մտահոգություններ են հայտնել Իրանի շուրջ համաձայնության վերաբերյալԱպարանում բախվել են «Honda»-ն, «Opel Astra»-ն, «Chevrolet»-ը, «Mercedes»-ը և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումըG7-ում վստահ են՝ Ռուսաստանը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներինՀայ պատանի շախմատիստներն առաջին հաղթանակներն են գրանցել աշխարհի առաջնությունում
Ամենադիտված