Նախագահական նստավայրում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողությունը
ՏեսանյութերՆախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ.
«Մեր երկրի համար այս դժվարին օրերին այն պատասխանատու գործունեությունը, որ սկսելու եք այսօրվանից, շատ կարևոր է: Հույս ունեմ՝ Ձեր պարտականությունները կատարելու եք ամենայն պատասխանատվությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և օգտագործելով Ձեր միտքը, առողջ տրամաբանությունը և խիղճը»: