Պատգամավորը պարզաբանում է պահանջում «Զվարթնոցից» տեսագրության արտահոսքի վերաբերյալ. Գեղամ Մանուկյան Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարություն «Ինչու՞ եք գողացել ԲՀԿ-ի ձայները». հարց` ֆինանսների նախարարին Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով Պատգամավորների երդման տեքստը կփոխվի, ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշ կտեղադրվի. Սիմոնյան Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբում կայացած ITF W100 մրցաշարում Ֆինանսների նախարարը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերում են ունեցել կապիտալ ծախսերում ՌԴ-ն լայնածավալ հարձակում է նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը․ կա երեք վիրավոր Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու 

Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը. Արա Այվազյան

ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը լրագրողների համար՝ Աժ Արտաքին հարաբերությունների հանձաժողովի հետ փակ հանդիպման արդյունքներով.

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ, և նախևառաջ խնդրում եմ չաղավաղել իմ խոսքերը և դրանք ներկայացնել ամբողջությամբ.

Առաջին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության դաշտ: Վստահ ենք այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները:

Երկրորդ, մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որը միասնաբար և հերոսաբար դիմակայեցին Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեցին այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորած է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը:

Երրորդ, այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: 

Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը»:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի լայնածավալ հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, վնասվել է Կիև-Պեչորյան լավրանՊատգամավորը պարզաբանում է պահանջում «Զվարթնոցից» տեսագրության արտահոսքի վերաբերյալ. Գեղամ ՄանուկյանՃգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարությունՈւրոլոգը զգուշացրել է լողափնյա հանգստի անսպասելի վտանգի մասին տղաների համարNYT. Արաղչին և Ղալիբաֆը Իրանի անունից կմեկնեն Ժնև՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու համար Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների հնարավոր դադարեցման մասին«Ինչու՞ եք գողացել ԲՀԿ-ի ձայները». հարց` ֆինանսների նախարարինԶելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի հասցրած հարվածներից հետոՍևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿիևում 35 հազար բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայիՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով Կալաս. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն ԵՄ մասնակցությունը Իրանի հետ բանակցություններինՊատգամավորների երդման տեքստը կփոխվի, ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշ կտեղադրվի. ՍիմոնյանԱդրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ»Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբում կայացած ITF W100 մրցաշարում Ynet․ Իսրայելի կաբինետը երկարաձգել է արտակարգ դրությունը Իսրայելի ներքին ճակատում մինչև հունիսի վերջՄԱԿ-ը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանըՖինանսների նախարարը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերում են ունեցել կապիտալ ծախսերումՌԴ-ն լայնածավալ հարձակում է նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը․ կա երեք վիրավոր ABC․ ԱՄՆ-ի գրեթե 80 միլիոն բնակիչների սպառնում են տորնադոներ և ծայրահեղ շոգԽոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացուՀուսով ենք, որ այս նվաճումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության համար. ՓաշինյանՈՒՂԻՂ. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստԹրամփը սպառնում է Ֆրանսիային գինու վրա 100% մաքսատուրքովԱյս ընտրությունները ազգային բողոք էր․ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. ՕսկանյանՎթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Նեթանյահուն Թրամփին ասել է, որ զորքերը դուրս չի բերի ԼիբանանիցՀայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. ԱլիևՆավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Լարսը բաց է Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից. ԱբրահամյանՎթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում ԿԸՀ նախագահը՝ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 15-ի դրությամբԳազ չի լինիԱՄՆ-ը և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին ՇվեյցարիայումԻրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր ԱրևելքումԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՏեղումները կշարունակվեն, ջերմաստիճանն՝ առաջիկա օրերինԹրամփ. ԱՄՆ-ը և Իրանը գործարք են կնքելԼոնդոնի իշխանություններն առգրավել են համայնքային բնակարանը, որը վարձակալում էր Սիեռա Լեոնեի առաջին տիկինը Հրդեհ պահեստային հատվածում Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպում․ Ուշակով Իրանի արևմուտքում չվերթները չեղարկվել են Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չպետք է հարձակվեր Բեյրութի վրա Իրանի հետ խաղաղության բանակցությունների օրը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ը. կա վիրավnր Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Ալիևին խնդրելո՞ւ է հարձակվել, մերժում ենք թրքամետ իշխանություններին (տեսանյութ)
Ամենադիտված