Պատգամավորը պարզաբանում է պահանջում «Զվարթնոցից» տեսագրության արտահոսքի վերաբերյալ. Գեղամ Մանուկյան Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարություն «Ինչու՞ եք գողացել ԲՀԿ-ի ձայները». հարց` ֆինանսների նախարարին Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով Պատգամավորների երդման տեքստը կփոխվի, ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշ կտեղադրվի. Սիմոնյան Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբում կայացած ITF W100 մրցաշարում Ֆինանսների նախարարը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերում են ունեցել կապիտալ ծախսերում ՌԴ-ն լայնածավալ հարձակում է նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը․ կա երեք վիրավոր Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու 

Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի, իսկ եթե լիներ, չէինք պարտվի․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին։ Նա նշեց, որ ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ հայկական կողմը լրջագույն պրոբլեմի առաջ է, և օր առաջ պետք էր կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով:

«Օր առաջ: Ազերիների տեխնոլոգիական առավելությունը ակնհայտ էր, իսկ մեր մոտ, մենք ուղղակի տեսնում էինք կազմակերպչական լուրջ խնդիրներ, ես չգիտեի, որ համալրումն է դադարեցված և մի շարք այլ կազմակերպչական ուղղակի անհեթեթություններ, որոնք գալիս էին, կրկնում եմ, քաղաքական իշխանությունից: Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և Արկադի Ղուկասյանի հետ և Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարա սա անեմ, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա: Չեմ ուզում մանրամասնություններով կիսվել, թե ինչի համար և ինչ կանի Հայաստանը, չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ այդ խոսակցությունը ուրիշ մարդու հետ խոսակցություն է»,-նա նշեց, որ սա ենթադրություն չէ, նա ունի կոնկրետ պատասխան, ուղղակի չի ուզում այդ ամենը բացահայտել, քանի որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև:

«Ի դեպ, պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր: Հենց այդ օրերին, երբ ես մտել եմ վետերանների միություն, ես տեսա բոլոր փառավոր վետերաններին այնտեղ հավաքված, ջղայնացա, ասեցի՝ այստեղ ի՞նչ եք անում, դուք ինչո՞ւ եք այստեղ, ամեն մեկդ մի ուղությամբ պետք է իր վրա ինչ-որ բան վերցնի։ Ասում են՝ պարոն նախագահ մեզ նոր հանեցին այդ հրամանատարական կետից վարչապետի հրահանգով։ Կոնկրետ Լևոն Մնացականյանը ասում է՝ մենք այնտեղ էինք Ջալալին օգնելու համար, մեզ ասացին, որ մենք դուրս գանք, ասաց ուղղակի վարչապետը սելեկտորային ինչ-որ խորհրդակցության ժամանակ: Եվ նայեք, սրանք այն հրամանատարներն էին, որոնք կառուցել են այդ բնագիծը, այն հրամատարներն էին, որոնք խրամատներում չեն կռվել, 92-94 թվականներին մենք նույնիսկ չենք հասցրել խրամատներ փորել և հենց այդպիսի հրամանատարներ են պետք եղել այս պատերազմում այն ուղղություներով, որտեղ ադրբեջանական բանակը ուղղակի մխրճվելով մեր տարածքների մեջ, արագ առաջ էին գնում, որովհետև վերջին տարիներին մեր ամբողջ թրեյնինգը եղել է բունկերային խրամատներում պաշտպանված կամերաներով ռազմաճակատը ղեկավարելու ուղությամբ, որը ճիշտ է, եթե ունես լավ պատրաստած, ամուր բնագիծ։ Բայց այդ ամենը խառնվեց, և հենց այդպիսի հրամանատարներ էին պետք, երբ իրենցից ոմանց արդեն պատերազմի վերջերում սկսել են հրավիրել որոշ խնդիրենր լուծելու համար, բայց արդեն ուշ էր, գնացքն արդեն գնացել էր։ Ներգրավեցին և՛ Արշավիր Ղահրամանյանին և՛ Լևոն Մնացականյանին, բայց կրկնում եմ, արդեն ուշ էր: Հիմա սա է, չօգտագործվեց ներուժը, պատերազմի արդեն չորրորդ, հինգերոդ օրը ակնհայտ էր, որ պետք է կանգնեցնել այս պատերազմը։ Հետո մենք իմացանք, որ երրրոդ օրը պատերազմի ԳՇ-ն զեկուցել է, անարդյունք: Ես չգիտեի այդ զեկույցի մասին»,-նշեց  նա:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է եղել կանգնեցնել պատերազմը, Քոչարյանը պատասխանեց՝ չի կասկածում, որ հնարավոր է եղել:

«Օրինակ, ես փորձել էի, մտադրված էի նաև այս ամենի մասին պատմել նաև որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին, թե ինչ է պետք անել կանգնեցնելու համար։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել․ այսպես ձևակերպեմ, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսաելիորեն պարտվում ենք»,-նշեց նա:

Խոսելով պատերազմի ընթացքում հնչող կեղծ տեղեկատվության մասին, նա ասաց․ «Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին: Մեկ սուտ ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է: Ինձ հասկացաք։ Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, մարդիկ կասեին՝ հա դժվար քայլ էր, բայց լավ է, որ արեց։ Մեկ է՝ նույնը արեց, և հիմա կարող ենք ասել, որ այո, դավաճանություն էր, այո, անպատասխանատվություն էր, այո, արհամարհանք, չեմ կարողանում ուղղակի նորմատիվային լեքսիկոնում մնալ, չեմ ուզում անցնել։ Դու պարտավոր էիր կանգնեցնել չորրորդ օրը»:

2-րդ նախագահի խոսքով՝ եթե նա լիներ իշխանության, պատերազմը չէր սկսվի․ «Անկասկած՝ չէր սկսվի և չէր համարձակվի սկսել պատերազմը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատգամավորը պարզաբանում է պահանջում «Զվարթնոցից» տեսագրության արտահոսքի վերաբերյալ. Գեղամ ՄանուկյանՃգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարությունՈւրոլոգը զգուշացրել է լողափնյա հանգստի անսպասելի վտանգի մասին տղաների համարNYT. Արաղչին և Ղալիբաֆը Իրանի անունից կմեկնեն Ժնև՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու համար Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների հնարավոր դադարեցման մասին«Ինչու՞ եք գողացել ԲՀԿ-ի ձայները». հարց` ֆինանսների նախարարինԶելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի հասցրած հարվածներից հետոՍևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿիևում 35 հազար բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայիՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով Կալաս. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն ԵՄ մասնակցությունը Իրանի հետ բանակցություններինՊատգամավորների երդման տեքստը կփոխվի, ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշ կտեղադրվի. ՍիմոնյանԱդրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ»Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբում կայացած ITF W100 մրցաշարում Ynet․ Իսրայելի կաբինետը երկարաձգել է արտակարգ դրությունը Իսրայելի ներքին ճակատում մինչև հունիսի վերջՄԱԿ-ը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանըՖինանսների նախարարը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերում են ունեցել կապիտալ ծախսերումՌԴ-ն լայնածավալ հարձակում է նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը․ կա երեք վիրավոր ABC․ ԱՄՆ-ի գրեթե 80 միլիոն բնակիչների սպառնում են տորնադոներ և ծայրահեղ շոգԽոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացուՀուսով ենք, որ այս նվաճումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության համար. ՓաշինյանՈՒՂԻՂ. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստԹրամփը սպառնում է Ֆրանսիային գինու վրա 100% մաքսատուրքովԱյս ընտրությունները ազգային բողոք էր․ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. ՕսկանյանՎթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Նեթանյահուն Թրամփին ասել է, որ զորքերը դուրս չի բերի ԼիբանանիցՀայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. ԱլիևՆավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Լարսը բաց է Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից. ԱբրահամյանՎթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում ԿԸՀ նախագահը՝ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 15-ի դրությամբԳազ չի լինիԱՄՆ-ը և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին ՇվեյցարիայումԻրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր ԱրևելքումԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՏեղումները կշարունակվեն, ջերմաստիճանն՝ առաջիկա օրերինԹրամփ. ԱՄՆ-ը և Իրանը գործարք են կնքելԼոնդոնի իշխանություններն առգրավել են համայնքային բնակարանը, որը վարձակալում էր Սիեռա Լեոնեի առաջին տիկինը Հրդեհ պահեստային հատվածում Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպում․ Ուշակով Իրանի արևմուտքում չվերթները չեղարկվել են Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չպետք է հարձակվեր Բեյրութի վրա Իրանի հետ խաղաղության բանակցությունների օրը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ը. կա վիրավnր Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Ալիևին խնդրելո՞ւ է հարձակվել, մերժում ենք թրքամետ իշխանություններին (տեսանյութ) Ինչու ԲՀԿ-ն չանցավ, ի՞նչ տեղի ունեցավ ԿԸՀ-ում իրավական տեսանկյունից (տեսանյութ)
Ամենադիտված