Ջերմուկ քաղաքում բուք է Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի երկու գլխավոր օպերլիազորներ «Honda»-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կներմուծվի Հայաստան Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով Հայաստանի շախմատի առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը մոտեցել Է Իրանին (տեսանյութ) Փետրվարին Աբու-Դաբիում Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ՉԺՀ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չշահարկել իր անունը․ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա (տեսանյութ) Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել 

Համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմեց մեկ դրվագի մասին, բայց համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը   տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ  հոկտեմբերի 19-ին դեռևս կարողացել է Ալիևին համոզել կանգնեցնել պատերազմը, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է։

«Մեկ բան ուղղակի ավելացնեմ ձեր հարցի առաջին մասին․ նա պատմեց մեկ դրվագի մասին, բայց համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ, և ենթադրվում էր որոշակի զիջումներ։ Եվ մեր իշխանությունը, իմանալով, թե այս ամենը ինչով է ավարտվելու, չգնաց այդ քայլին՝ չպիտակավորվելու պատճառով, և ստացանք վերջում ամենից վատ տարբերակը։

Ի դեպ, մի բան ավելացնեմ, քանի որ վերջերս դրա մասին խոսակցություն էր գնում, որ իբրև Շուշին միշտ եղել է ինչ-որ բանակցային փաթեթի մեջ։ Երբեք չի եղել։ Երբ ասում էին փախստականների վերադարձի մասին, այդ 80/20 հարաբերակցությունը մեր դիվանագիտական հաղթանակն էր Մադրիդյան սկզբունքների մեջ։ Դա վերաբերում էր հանրաքվեին։ Մենք էինք պնդում, որ Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն պետք է արվի այդ հարաբերակցությամբ, որովհետև մենք ենթադրում էինք, որ երկար ժամանակ է անցնելու, և մենք չէինք ուզում, որ Ադրբեջանն անձնագրեր դուրս գրելով, հանկարծ հետո չպարզվի, որ 100 հազար ադրբեջանցի է եղել Ղարաբաղում։ Մենք ֆիքսել ենք կոնֆլիկտի սկզբի տոկոսային հարաբերակցությունը։ Դա մեր դիվանագիտական հաղթանակն էր և դա հեշտ չէր։

Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, որ մեկ է՝ ենթադրվում էր, որ փախստականները պետք է վերադառնան, դա ևս մեր դիվանագիտական հաղթանակն է։ Այդ բառը՝ «համաչափ» բառը։ Հայերեն տեքստ չկար ընդհանրապես, որոշումները կային անգլերեն և ռուսերեն տարբերակով։ Երևի մեր պաշտոնյաները լավ չեն տիրապետում ռուսերենին, և միգուցե պատճառը դա է։

Բայց այդ համաչափ վերադարձը ենթադրում էր հետևյալը․ Ադրբեջանից հեռացել էին 350 հազար հայ, Ղարաբաղից հեռացել էին կոնֆլիկտի ընթացքում մոտ 40 հազար ադրբեջանցի։ Ընդհանրապես, որևէ բանակցային գործընթացում որևէ մեկը չի կարող ասել, որ դեմ է փախստականների վերադարձին։ Ուղղակի միջազգային հանրության համար բոբո է դառնում։ Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկել և հասել դրան։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները չեն կարող ավելի մեծ իրավունքներ ունենալ, քան Բաքվից, Կիրովաբադից հեռացած հայերը։ Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, այդ համաչափությունը ենթադրում է, որ ինչքան հայ վերադառնա Բաքու, Կիրովաբադ, այդ համաչափությամբ ադրբեջանցիները կվերադառնան Ղարաբաղ, 1-ը-7-ի հարաբերակցությամբ, մոտավորապես, 350 հազար՝ 40 հազարի դիմաց։ Եվ սա մեր դիվանագիտական հաղթանակն էր, որի տակ կար լուրջ հիմնավորում։ Մեզ չէին կարող համանախագահներն ասել, որ չէ՝ Բաքվի հայ փախստականներն ավելի նվազ իրավունքներ ունեն։ Սա է։ Բայց ինչպես միշտ, փորձում են փրփրուրներից կախվել և բաներ հորինել»,– ասաց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացելՋերմուկ քաղաքում բուք էՁերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի երկու գլխավոր օպերլիազորներ«Honda»-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնիԵվրոպացիներին «քաղաքական խեղկատակություն» են կանխատեսելԲունդեսվերի խոսնակը խոսել է Գրենլանդիայում գերմանական զորքերի ներկայության մասինԵվրոպացի առաջնորդները դադարել են վստահել Թրամփին․ FTՌԴ-ից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կներմուծվի ՀայաստանՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմովՀայաստանի շախմատի առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ Ժամանակն է վերացնել Ռուսաստանի սպառնալիքը Գրենլանդիայի նկատմամբ․ Թրամփ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը մոտեցել Է Իրանին (տեսանյութ)Ով կանցնի Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ ԶԼՄԱՄՆ Կոնգրեսում հայտարարել են Վենեսուելայի հետ պատերազմի մասինՓետրվարին Աբու-Դաբիում Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ՉԺՀ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չշահարկել իր անունը․ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա (տեսանյութ)Իրանում ցուցարարներին առաջարկել են հանձնվել ոստիկանությանըԹրամփը հատել է «կարմիր գծերը»․ Գերմանիա Իսպանիայում գնացքի վթարի հետևանքով վիրավորների թիվը հասել է 152-ի․ Europa PressՀիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներSpaceX հրթիռը 29 Starlink արբանյակ է դուրս բերել ուղեծիրՎալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել «Երկակի ստանդարտները» տհաճ արդյունք են տալիս Եվրոպային․ GTԱբովյանին կվերադարձվի 1700 քմ մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել էՍարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք էՍիրիայի քրդերը չեն լուծարելու ՍԴՀԿ կոալիցիանԼեհաստանում հանդես են եկել խիստ նախազգուշացմամբՄենք հավատարիմ ենք Գրենլանդիան պաշտպանելու մեր հանձնառությանը․ Ֆոն դեր ԼյայենԻրանը Իսրայելի հետախուզական ծառայություններին մեղադրել է անկարգություններ կազմակերպելու մեջԴավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարըԵՄ-ում վախեցել են Թրամփի մեկ նոր քայլիցԼևոն Քոչարյանը և Գառնիկ Դանիելյանը ՔԿՀ -ում տեսակցել են Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ ՍամսոնյանինԴավիթ Համբարձումյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանքՃապոնիայի վարչապետը ցրում է խորհրդարանի Ստորին պալատըԴիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանցիներին պատել են վախն ու անորոշությունը՝ բողոքի ալիքի ֆոնինԵվրոպան պետք է փոխզիջումների գնան Ռուսաստանին․ PoliticoՈւկրաինայում հաղորդում են Խարկովի վրա զանգվածային հարվածների մասին Եթե արդարություն կա, պետք է թողնեն տղայիս. Դավիթ Համբարձումյանի հայր (տեսանյութ)Որքան պարգևավճար է ստացել Վահագն Ալեքսանյանը. պատգամավորի պարզաբանումը (տեսանյութ) ԱՄՆ-ում 1500 զինծառայող պատրաստվում է հնարավոր տեղակայման Մինեսոտայում Հուսամ, որ դատարանն իրեն կպահի որպես բացառություն եւ Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի. Աշոտյան (տեսանյութ)Ֆրանսիայում կասկածի տակ են դրել՝ արդյոք բանակը ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմՎիճաբանություն դպրոցի բակում․ ամուսինը դանակահարել է հղի կնոջը, այնուհետև նրան օգնած վարորդին (տեսանյութ) Էն մարդը ոչ մի մեղք չունի, նա բարի ու Աստծուն հավատացող է. քաղաքացին՝ Դավիթ Համբարձումյանի մասին (տեսանյութ)Մեծ Բրիտանիայում կոչ են արել փոխարինող գտնել Կալասին (տեսանյութ)Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ՓԾ տնօրեն. Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ «Անկեղծ եղեք, միջազգային կառույցների համար ցանկանում եք «պտիչկա» ստանալ. Խամոյանը՝ Գևորգ Քոչարյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը հայտարարել է՝ Վաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունը
Ամենադիտված