Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համար Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում 

Ինչպես կրկնվեց «մերժվածների» ամենամեծ սխալը

Վերլուծական

Վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, որ իմքայլական պաշտոնյաները կտրվել են իրականությունից և չեն ցանկանում առերեսվել իրականության հետ, իրականություն, որն իրենց համար գուցե և տհաճ ու անցանկալի է, սակայն փաստ է: Խոսքը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի և այդ պահանջը ներկայացնող հասարակության մի ստվար հատվածին՝ ժողովուրդ չհամարելու և վարչապետին աջակցության կեղծ իմիտացիա ստեղծելու ցանկության մասին է: 

Դիցուք՝ այսօր Լոռու նորանշնակ մարզպետ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականը պահանջում են ընդամենը 500 քաղաքացի: Սա այն դեպքում, երբ միայն իր մարզից տասնյակ համայնքներ են հանդես եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով: 

«Իմ քայլից» պատգամավոր Մարիա Կարապետյանը նույնպես վստահ է, որ Փաշինյանը հրաժարական չի տալու, քանի որ հանրության վստահության աստիճանը մեծ է: Հաշվի առնելով տիկին Կարապետյանի սերը Նովրուզի հանդեմ` այս դեպքում պետք է հստակ ճշտել, թե որ երկրի հասարակության վստահության մասին է խոսքը: 

Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խելացի դեմքով հայտարարում է. «Պուտինն էլ է այդ փասթաթուղթը ստորագրել, Պուտինի հրաժարականն էլ պահանջենք՞»: Պարոն Իգիթյանին, թերևս, կարիք կա բացատրելու, որ Պուտինի հրաժարականը հայ ժողովուրդը չի պահանջելու այն պատճառով, որ այդ Պուտինը չէր երկու տարի բանակցությունները սեփական կետից մտցնում փակուղի: 

Պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարում է, որ եթե մենք կարողանանք մեր ապրանքները վաճառել Ադրբեջանում` դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հրաժարականի պահանջ էլ չկա հանրային, քանի որ հասարակության մեծ մասը գիտակցում է` ինչ է արվել և ինչի համար: 

Արփի Դավոյան անունով պատգամավորը, ով վերջերս անչափ սրտնեղել էր ԱԺ կոտրած բռնակների պատճառով, հպարտորեն հայտարարում է, որ ոչ մեկ հող չի հանձնել: Վերջերս համացանցում հայտնված Լուկաշենկո-Սարգսյան զրույցը, կարծես, հաստատում է, որ առնվազն այս հարցում տիկին պատգամավորը անկեղծ է: Չեն հանձնել, այլ գնացել են առ ու ծախի:

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ գտնում է, որ շատ սխալներ են արել, բայց դրանք այն աստիճանի չէին և այնպիսի ոլորտներում չէին, որ կառավարությունը հրաժարական տա: 

Լենա Նազարյանը նույնպես շարունակում է փայլել իր մտքի գոհարներով: Վերջինիս՝ «Եռակողմ հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ այն կետում, որում հնարավոր է եղել» արտահայտությունը դեռ երկար կուսումնասիրվի լեզվաբանների կողմից, դեռևս երկար փորձեր կկատարվեն վերծանելու այս շեդեվրալ միտքը, որի իմաստը հասկացել է, թերևս, միայն տիկին Նազարյանը: 

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գտնում է, որ իշխանությունը ունի լեգիտիմության բարձր աստիճան: 

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ականները պարզապես կրկնում են 2018 թվականի՝ ՀՀԿ-ականների դասական սխալները, ովքեր հեղափոխության առաջին օրերին հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի որևէ հիմք չկա, որ ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել ընտրված քաղաքական ուժին: Ինքը` Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու: Ինչպես ասում են՝ գտեք 10 տարբերություն… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
Ամենադիտված