Եթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ) Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Արսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմաց Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել է Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէ Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 

Անիմաստ ղեկավար, չաշխատող համակարգ, մոլորված բնակչություն․ սա ճանապարհն է նոր սամռկեցուցիչ պատերազմի․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեր ընտրությունը մեծ չէ, այն կոշտ է, առանց ավելորդ սենտիմենտի՝ նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն, եւ կա դրա ամենավատ տարբերակը՝ եւ´ նոր պատերազմ, եւ´ նոր խաղաղություն։

Ցավոք, հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։

Այսօրվա Հայաստանի իրականությունը տանում է նոր պատերազմի։ Անիմաստ ղեկավար, չաշխատող պետական համակարգ, անհասկանալի ընդդիմություն, մոլորված բնակչություն ու սրընթաց ավելացող ռիսկեր։ Հանրային կյանքում չկա ո´չ մի տեսլական, որը հասկանալի կլինի հասարակությանը, հարեւաններին, արտաքին աշխարհին։ Ճակատագրական նոնսենս է, բայց մենք անհասկանալի ենք նաեւ այսօր մեր անվտանգությունն ապահովող հիմնական դաշնակցին։ Նա, ով իր զինվորով ապահովում է մեր անվտանգությունը, նույնպես մեզ չի հասկանում։

Եթե Ռուսաստանում աճեց ներքին լարվածությունը, ապա այսօրվա Հայաստանը շատ արագ կդառնա նոր պատերազմի թատերաբեմ՝ Սյունիքից մինչեւ Երեւան։ «Եվրոնյուզը» կհեռարձակի մեկ սյուժե, Կիպրոսի որեւէ գյուղաքաղաքի մի պատգամավոր կանի հայանպաստ հայտարարություն. սա էլ կլինի միջազգային արձագանքը եւ Արեւմտյան դեմոկրատիայի աջակցությունը։

Հայաստանին ծանր հարված հասցնելուց հետո մնացած Հայաստանին կպարտադրվի խաղաղություն՝ կա´մ թուրքական որեւէ վիլայեթի, կամ Աբխազիայի կարգավիճակներով մի բան։ Ընդ որում, դա էլ չենք մենք որոշելու։

Չափազանց դժվար է գրել այս սցենարը, բայց, ունենալով նախորդ երկու տարիների ողբերգական փորձը, երբ վերահաս պատերազմի մասին անընդհատ խոսելով չստացվեց այն լսելի դարձնել հանրությանը, ստիպված ես այս անգամ ասել ավելի պարզ ու մատչելի։

Նոր խաղաղություն

Հին այլեւս ոչինչ չկա՝ ո´չ հին Հայաստանը կա, ո´չ հին Արցախը, ո´չ հին Ադրբեջանը, ո´չ հին Կովկասը, ոչ՝ հին կյանքը։ Խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ, եւ որը մեր նպատակը պետք է լինի, նույնպես այլեւս նորն է լինելու։ Հայաստանի քաղաքական միտքը, հայ ժողովրդի հավաքական մտավոր ռեսուրսը նոր պատերազմի բացառման եւ նոր խաղաղության հաստատմանը պետք է ուղղված լինի։

Իսկ այն, ինչը մենք ունենք այսօր, ուղիղ ճանապարհն է դեպի նոր սամռկեցուցիչ պատերազմ՝ անմիտ, անպոտենցիալ կառավարություն, որի գոյության միակ իմաստը Փաշինյանին վարչապետ պահելն է։ Ու այդ անգործունյա իշխանությունն ամեն օր մեզ մոտեցնում է նոր պատերազմին։ Իսկ հընթացս ստեղծված արհեստական ու անծրագիր ընդդիմությունը ոչինչ անել չի կարող այս ընթացքը կասեցնելու համար։ Իսկ երկրի բնակչությունը հիմնականում իներցիայով ապրում է՝ այսօր խաղաղ է, այսօր դեռ ուտելու բան կա։

Մեր պատմական խնդիրն այսօր «Նոր խաղաղության» էությունը հասկանալն է, դրան պատրաստվելն է՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, ռեսուրսային, ծրագրային...

Ստացվեց այնպես, որ մենք պատրաստ չէինք պատերազմի, ու դրա արդյունքը ողբերգական էր։ Խաղաղությանն անպատրաստ լինելը պակաս ողբերգական չի լինելու։ Խաղաղությունը նույնպես կոշտ մրցակցություն է՝ խաղաղ ճանապարհով սեփական շահերը պաշտպանելու կարողություն, նոր ծրագրերի գեներացման եւ իրականացման ունակություն, ռեսուրսներ, հարեւաններին բան առաջարկելու եւ առաջարկ լսելու պոտենցիալ, դաշնակցի համար բացարձակ վստահելի եւ ոչ բարեկամի հանդեպ վճռական լինելու կեցվածքով։ Այսօրվա անիմաստ կառավարությունը եւ ընդդիմության խորքային անպատրաստությունը Հայաստանը դարձնում են անպատրաստ նաեւ խաղաղությանը։ Իսկ եթե մենք ո´չ պատերազմի ենք պատրաստ, ոչ՝ խաղաղության, ապա ամեն մեկն իր շահը մեզնից ստանալուց հետո մեզ կպարտադրի ինչ-որ ամորֆ մի վիճակ։ Սա է խնդիրը, ու այս հեռանկարը չստանալու համար է պետք նոր, լուրջ լուծումներ գտնել եւ հիշել, որ ժամանակը շատ քիչ է։

Իմ խորին համոզմամբ՝ նոր քաղաքական հոսանքի (հոսանքների) ձեւավորումը միակ իրական ճանապարհն է՝ երկրում երկարատեւ խաղաղություն ունենալու եւ պետության էական մոդեռնիզացիայի համար։

Շարունակելի...»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետԾառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մակրոնը կարող է լուծարել խորհրդարանը. 5 մլրդ 26 մլն դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակ»-ի համարՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակինԵրևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել էՄոսկվան հետաքրքիր նրբերանգներ է տեսնում ուկրաինական հարցում Մադյարի դիրքորոշման մեջ. ՈւշակովՌոսպոտրեբնադզորը մեկնաբանել է Շրի Լանկայում դենգեի բռնկման իրավիճակըԼուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչԵվրոպայում աճում են մտահոգությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջԴոմինիկյան Հանրապետությունում հյուրանոցի հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, տարհանվել է շուրջ 1700 զբոսաշրջիկ Շիրակը՝ կարկուտի տակ․ չգործարկված հակակարկտային կայանները և կփոխհատուցվե՞ն քաղաքացիների վնասները (տեսանյութ)Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամինԻրանը ԱՄՆ-ին չի պարտվել պատերազմում. Մեդվեդև Մադյարը հասել է նրան, որ ԵՄ գագաթնաժողովի փաստաթղթից Կիևի արագացված անդամակցության մասին կետը հանվել էԱննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. ՍուրենյանցՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում էկոպարեկային ծառայության գործունեության մեկնարկինՎիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգիԿանցլեր Մերցը ԵՄ-ին կոչ է արել համբերություն ցուցաբերել Ռուսաստանի հետ բանակցություններումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներիցՆախկին նախարարին կասկածում են զորակոչային տարիքի տղամարդկանց երկրից դուրս գալուն աջակցելու մեջԱճառյան փողոցում «Nissan»-ը ինքնավթարի է ենթարկվել․ կա վիրավոր ՄԱԿ-ում քննարկվել է համաշխարհային անվտանգության նոր հայեցակարգըԵկել են ինձ ձերբակալելու․ Ռուբեն Հակոբյանի աղմկահարույց գրառումը և ձերբակալության կադրերը (տեսանյութ)Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավորՌուսական կողմը հայտնել է Կարմիր Լիմանում 47 շենք վերահսկողության տակ վերցնելու մասինԻտալիայի վարչապետը կոշտացրել է դիրքորոշումը Վաշինգտոնի նկատմամբ
Ամենադիտված