Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. Ավինյան Անօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետո Հութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին Իրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրում Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ին Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 

«Հեռանում եմ մաքուր խղճով». Ստեփանակերտի թատրոնի ղեկավարը ազատման դիմում է գրել

Բլոգոսֆերա

Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև.

«Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին։

Հինգ հետաքրքիր, բայց դժվար ու մաքառումով լի տարիներ, բազմաթիվ խոչընդոտներով, բայց պայքարի ոգով հարուստ, դիտավորյալ խանգարողներով, բայց և աջակցող, թև ու թիկունք լինող մարդկանցով տարիներ, հուսահատության և ոգևորության, սիրո և համերաշխության տարիներ...

Այս շարքը երկար է, ասելիքս նույնպես, բայց կուզեմ, որ բառերի փոխարեն խոսեն արդեն հիշողություն դարձած աշխատանքները, որոնք կերտվել են իմ թիմի քրտնաջան ու նվիրական աշխատանքի արդյունքում...

Ես շնորհակալ եմ մարդկանց, ովքեր վստահել ու հավատացել են ինձ , ովքեր աշխատել և պայքարել են ինձ հետ միասին, ովքեր լսել ու աջակցել են իմ բոլոր նախաձեռնություններին, ովքեր անհամբեր սպասել և ուրախացել են թատրոնի հաջողություններով։

Շնորհակալ եմ անգամ նրանց, ովքեր քննադատել ու երբեմն նաև խոչընդոտել են. դուք ինձ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն եք տվել...

Շնորհակալ եմ Ստեփանակերտի թատրոնի հարազատ կոլեկտիվ խենթ ու խելառ օրերի ու տարիների համար, դժվար ու հուսահատ, ուրախ ու երջանիկ օրերի համար, կկարոտեմ։

Շնորհակալ եմ Մշակույթի բոլոր չորս նախարարներին` Նարինե Աղաբալյան, Սերգեյ Շահվերդյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Լուսինե Ղարախանյան. ձեր բոլորի հետ էլ կառուցողական և հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել և նախաձեռնել։

Շնորհակալ եմ իմ ամենասիրելի հանդիսատեսին (Արցախի հանդիսատես դու ուրիշ ես), թատրոնի յուրաքանչյուր ներկայացումը տոնի վերածելու համար, ձեր հավատարմության, սիրո ու ազնվության, անհամբերությամբ նոր ներկայացումներին սպասելու համար... կկարոտեմ անչափ։

Ես հեռանում եմ բաց ու մաքուր խղճով. երբևէ դիտավորյալ որևէ արարք, որը կարող էր ի վնաս լինել որևէ մեկին կամ որևէ գործի, չեմ գործել։

Թող ներեն մարդիկ, որոնց, գուցե, ոչ գիտակցաբար նեղացրել եմ կամ վիրավորել, հավատացեք, ցանկանությունս միայն հանուն թատրոնի բարօրության գործելն է եղել...

Այո, ճանապարհը կանաչ չէր, ավելին, անհարթ ու քարքարոտ էր և այն հաղթահարելու ընթացքը միշտ չէ, որ սահուն է եղել, բայց սերն առ թատրոն, առ հայրենիք, առ ժողովուրդ ուժ ու կորով է ներշնչել մեզ աշխատելու...

Այսօր մեր բոլորի հոգին ու սիրտն էլ առաջվանը չէ, մեր բոլորի երզանքներն ու նպատակները էլ առաջվանը չեն, մենք էլ էլ առաջվանը չենք...

Երազանք դարձավ Արցախը և նրան ավելի լավը դարձնելու մեր բոլորի մեծ ու փոքր նպատակները...

Եվ ինչպես ասում է Հելգասոնը՝ պատերազմը սպանում է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել։

Բայց մենք ապրելու ուժ կգտնենք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ
Ամենադիտված