Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում 

Ներքնազգեստ ստուգելուց մինչև «ոչխար», «անասուն» և ոտքի վրա կանգնած աշխատելու պատիժ. բրիգադիր Զոյան խայտառակում է «Ալեքս տեքստիլ»-ը

Հասարակություն

Newspress.am-ը գրել է․ 

«Այլևս նոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ»-ում բարքերը շարունակում են առավել քան ստրկատիրական մնալ: Բայց դա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամբողջ ընկերությանը չի վերաբերում, այլ կոնկրետ մեկ անձի, ով ընկերությունում իրեն տեր ու տիրական է զգում:

Խոսքը ոմն բրիգադիր Զոյայի մասին է, ում ազգանունը նույնիսկ աշխատողները չգիտեն: Վերջինիս ենթակայությամբ շուրջ 200 կին է աշխատում: Աշխատելն այս կանանց դեպքում, շատ մեղմ ու քաղաքակիրթ է ասված. նրանք այս կնոջ կողմից ենթարկվում են ստորացումների:

«Մեզ բանտում ենք զգում: Իսկական կալանավոր: Երևի կալանավորների վիճակն ավելի լավ ա: Մեկը մի սխալ բան ա անում, Զոյան բոլորիս հանում ա ոտքի վրա ա կանգնացնում ու ստիպում, որ ամբողջ օրը կանգնած աշխատենք: Անդադար գոռգռում ա, էլ ոչխար, էլ անասուն, ինչ ասես չի ասում, վիրավորում ա, ու դու չես կարա պատասխանես, որովհետև մի պատճառ կստեղծի, քեզ գործից կհանի, էլի ա տենց դեպք եղել: Խոսում ես՝ դեմքիդ չի նայում: Քեզ մարդ չես զգում, հասկանո՞ւմ եք»,- պատմում է մեր աղբյուրն ու հավելում, որ այս կինն իրենց հետ առհասարակ որպես մարդու չի վերաբերվում:

Բայց այս կնոջ հետ կապված խնդիրները միայն նրա գոռգոռոցով չեն վերջանում: Արձակուրդ ստանալու հետ շատ աշխատակիցներ ևս խնդիր ունեն. դեռ նախորդ տարվանից արձակուրդ չեն ստացել: Այս հարցը նրանց թերևս ամենաշատն է մտահոգում:

«Անցած տարի, որ կորոնավիրուսը տարածվել էր, մեզ մեր հասանելիք արձակուրդը չտվեցին, ասեցին՝ դե մեկ ա, հոկտեմբերին նոր ալիք ա գալու, կմնաք տանը, կհանգստանաք: Բայց հոկտեմբերին չհիվանդացանք, որովհետև բոլորս արդեն մինչև էդ հիվանդացել էինք: Ընդ որում՝ մեր հաշվին էինք մնացել տանը, հաշվի չառավ, որ պետք ա բուժում ստանանք, գոնե էն ժամանակ օրինական արձակուրդ ձևակերպեր, բուժման ծախսը ստանայինք: Հիմա էլ, մարդ ենք, հանգստանալ ենք ուզում, կամ հիվանդ ենք լինում, մեզ հասանելիք արձակուրդը՝ դեռ անցած տարվա, չի տալիս, անընդհատ ականջի հետև ա գցում, ձգձգում ա, բացակայելու համար էլ աշխատավարձից պահում ա»,- ասում է մեր աղբյուրը:

Սա էլ բավարար չէ, Զոյան աշխատակիցներին ստիպողաբար է պահում արտաժամ աշխատելու. «Ճիշտ ա՝ վճարում են, բայց կին ենք, ուզում ենք գնալ, մեր տան հոգսերով լինենք: Շաբաթ էլ են կանչում, կիրակի էլ: Երեխա ունենք, ամուսին ունենք: Ինքն ասում ա՝ ֆուռը կանգնած մեզ ա սպասում, ի՞նչ երեխա, ի՞նչ ամուսին, ուզում եք աշխատեք՝ բաժանվեք, ինձ չի հետաքրքրում»,- վատ սերիալի տեսարան հիշեցնող իրականությունը պատմում է մեր զրուցակիցը:

«Այ հիմա, որ գրեք, չէ՞, էս մասին, գալու ա ձենը գլուխը գցի, ասի՝ ես ձեր հետ վա՞տ եմ եղել: Ու ոչ մեկ ռիսկ չի անելու ասի՝ հա: Որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնելուց: Հասկանո՞ւմ եք՝ իր համար խնդիր չի, դու չլինես, մեկ ուրիշը կլինի, ինքը թքած ունի, որ էդ աշխատանքով դու երեխա ես պահում: Բայց մի բան էլ ասեմ՝ մեր մոտ ա ինքը իրան տենց «լավ զգում», Աստղիկի մոտ (նկատի ունի Սամվել Ալեքսանյանի դստերը-հեղ.) դառնում ա «կուռկուռի ձագ»: Ուղղակի ինքն իր գործը լավ գիտի, երևի դրա համար են իրան պահում: Բայց դե տենց չի կարելի: Մեր բոլոր ունեցած ու չունեցած իրավունքները ոտնահարում ա էդ կինը: Էլ չգիտենք՝ ինչ անենք»,- ասում է մեր աղբյուրը:

Նրա խոսքով՝ աշխատանքային օրվա ավարտին էլ նրանց հենց այնպես չեն թողնում հեռանալ. ձեռքերով շոշափում են անգամ կանանց ներքնազգեստները, որպեսզի ստուգեն, թե արդյոք նրանք որևէ բան դուրս չեն բերում, էլ չենք ասում հեռախոսով խոսելու մասին. «Եթե անգամ, Աստված չարած, հարազատդ էլ մահանա, դու էդ մասին ժամը 6-ից հետո պիտի իմանաս, եթե իհարկե գործից թողնի էդ ժամին դուրս գաս, նստում ա դռան մոտ ու գոռում, թե՝ եթե գնացիր, էլ հետ չես գալու»,- եզրափակում է մեր աղբյուրը:

Այսպիսով՝ սույնով հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը և կոչ անում չնախատեսված այցով լինել ընկերությունում, զբաղվել «ոտքի վրա կանգնած» աշխատողներով ու նրանց օրինական արձակուրդի հարցով»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Ամենադիտված