Արտակարգ դեպք Երևանում․ 21-ամյա աղջիկը «Թումո»-ի այգու մոտ բարձրությունից ցած է նետվել
Արտակարգ Պատահար
Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «Թումո»-ի այգու մոտ մի աղջիկ ցած է նետվել բարձրությունից։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը։ Փրկարարաները նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Ա․Մ․-ին։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ նրան տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել ԱԻն-ի հոգեբանները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 5 բրիգադի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան