«Գեղեցկության և կանացիության մարմնացում». Արփինե Հովհաննիսյանը հիացրել է իր հետևորդներին
ԱյլԱրդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում` ներկայանալով դասական կերպարում:
Կադրում Հովհաննիսյանը կրում է սև տաբատ, ճերմակ վերնաշապիկ, մուգ սև պիջակ և բարձրակրունկներ: Նրա վարսերն արձակված են, իսկ հմայիչ կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը:
Հրապարակմանը կից ԱԺ նախկին փոխնախագահը գրառում չի կատարել:
«Շատ գեղեցիկ եք», «Գեղեցկուհի տիկին Հովհաննիսյան», «Գեղեցկության և կանացիության մարմնացում», - մեկնաբանություններում գրել են քաղաքական գործչի հետևորդները:
Նշենք, որ 2015 թվականին «Shaamtimes» արաբական կայքն Արփինե Հովհաննիսյանին ընդգրկել էր աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարների տասնյակում: