Քաջարանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկվել
ԻրավունքԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրները Սյունիքից հաղորդում են, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, ում հետ բավականին խիստ խոսակցություն է եղել: Իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է գոռգոռոցների ու ձեռնամարտի:
Արդյունքում, ըստ օդում կախված լուրերի, քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկվել:
Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Փարամազյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին: Նրա վիճակի մասին մանրամասներ պարզել այդպես էլ չհաջողվեց:
Պատրաստ ենք ներկայացնել բոլորի տեսակետները: