Ոստիկանությունը՝ Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու մասին
ԻրավունքՔիչ առաջ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում երևում է, որ ձերբակալվածին մերկացրած և շղթայված պահում են Արաբկիրի բաժնում: Տեսանյութի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանություն. «Տեսանյութի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի»,- այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։