Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Հնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ  փլուզում է ներքին անվտանգությունը։

Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։

Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք. ԿԸՀ-ն, իրավապահները, Անվտանգության խորհուրդը, ԱԺ-ն դիտորդի դերում են։ Ընտրությունների իբր մասնակից 26 ուժերի ճնշող մեծամասնությունը դիտորդ է։

Բայց նույնիսկ սա չէ վատագույնը։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակության աչքի առաջ՝ դասախոսների, ուսուցիչների, բժիշկների, տնային տնտեսուհիների, գործարարների, բոլորի։

Վերնախավերի վերջը տալու՝ Նիկոլի կոչերը նման են Ռուանդայի հուտուների լիդերների կոչերին։

Նիկոլը բոլորին ուզում է թշնամացնել բոլորի դեմ.

Հոգևորականներին՝ հավատացյալների

Ուսուցչին՝ աշակերտի

Սպային՝ զինվորի

Գրողին՝ ընթերցողի, երաժշտին՝ ունկնդրի

Մտավորականին՝ հասարակության

Իրավաբանին՝ քաղաքացու

Զոհվածի ընտանիքին ու անհետ կորածի ընտանիքին, գերությունից եկածին ու գերության մեջ գտնվողին։

Ընտանիքի անդամներին, համագյուղացիներին, հարևաններին՝ բոլորին բոլորի դեմ

Նիկոլի կերպարն ամենավտանգավոր Բայրաքթարն է։  Հիմա այդ չարագույժ միավորը պտտվում է մեր երկրի վրա։

Նրա ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից, որոնք հետո դարձան հարյուր հազարավոր մարդկանց սպանության առարկա։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նրանց հոգին էլ էր «փառավորվում»։

Ամեն ողբերգություն մինչև ինչ-որ մի պահ կարելի է կանգնեցնել։ Ողբերգությունները տեղի են ունենում, երբ այդ պահերը բաց են թողնվում, երբ ողբերգության ճարտարապետին չեն կանգնեցնում։

Մեր պասիվ լռությամբ, մեր վախվորած չեզոքությամբ ի՞նչ ենք ուզում մենք, որ Նիկոլը հասնի՞ իր ուզածին, կազմակերպի բախումնե՞ր, թափվի արյուն ու հետո մտահոգ դեմքով հարցնենք՝ բայց ո՞նց այսպես եղավ, ու մի տասը տարի քննարկենք, թե ոնց եղավ։

Որովհետև կարևոր պահերին լռում ենք, թաքնվում ենք։ Որովհետև մուրճի կադրերից հետո, ու աֆրիկյան ցեղախմբի առաջնորդին բնորոշ տեքստերից հետո մենք լռում ենք, ու քաղաքակիրթ հայ ժողովրդի էլիտաները, կառույցները, հանրային հեղինակությունները չեն սաստում նրան, չեն բռնում նրա ձեռքը, այդ թվում՝ բառիս բուն իմաստով։ Որովհետև նրա թիմակիցները հեռախոսով այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում անկեղծանում են նրա կերպարի, հոգեվիճակի, այլանդակությունների մասին, իսկ հետո, նրա  կողքին կանգնած, ծափ են տալիս։

Այսօր Երևանի բոլոր միջավայրերում «ինչ է լինելու ընտրություններում», հարցին հետևում է մի պատասխան՝ Նիկոլը տանում է բախումների։ Ու դա ասելուց հետո մենք հանգիստ շարունակում ենք մեր գործը։

Մեկ հոգու Հայաստանը

Մեկ հոգին որոշեց չեղարկել նախորդ 25  տարվա բանակցությունները և սկսել զրո կետից, ու մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշեց հրահրել պատերազմ, մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշեց հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել պատերազմը, մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշեց պարտությունից հետո չհեռանալ, մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշել է գնալ հետընտրական արկածախնդրության՝ բոլոր անկանխատեսելի հետևանքներով, ու մենք լուռ հետևու՞մ ենք։

Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից

Այլևս մնացել է միայն մեկ տարբերակ՝ հունիսի 20-ին համատարած մերժել Նիկոլին։ Հայաստանը պետք է դառնա մեկ միասնական քվեաթերթիկ՝ մերժել Նիկոլին։ Որպես քաղաքացի՝ մենք այլևս միայն այդպես կարող ենք կանխել բախումները։Միայն այդպես մենք նրան կարող ենք զրկել ներհայկական բարիկադների հնարավորությունից։ Մեր քվեաթերթիկը Նիկոլի  հակաթույնն է։ Նրանք, ովքեր սա գիտակցում են ու, այնուհանդերձ, կմնան տանը, չեն գնա ընտրությունների, աջակից են դառնում հնարավոր ողբերգության։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված