Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյան.

«Հայ ժողովրդի  մաքրման, որակական աճի  և հեռանկարի համար սա առանցքային հարց է։

Առկա է անհերքելի  փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։

Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձևակերպվում որպես հայաստանյան պոռթկում, հայաստանյան՝ էմոցիա կամ հակառակը՝ որպես ազգային սթափություն։

Պուտինը և աշխարհի մյուս լիդերները պաշտոնական խողովակներով և այնուհետև հրապարակային, զարմանք էին հայտնում, թե Փաշինյանը ինչու չի համաձայնվում պատերազմի դադարեցմանը։

Եթե մենք այս հարցը չենք համարում թիվ 1-ը ու հայ ժողովուրդը չի պահանջում նրանից պատասխան, ապա ուրիշ հարցերի քննարկումը ի՞նչ իմաստ ունի։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է սպանդի ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց։  Այն, ինչը, ըստ էության, կատարվել է։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է գիտակցված գնալ նոր ու ծանր կորուստների։ Ինչը, ըստ էության, տեղի է ունեցել։

Եթե մեր հասարակությունը այս հարցը չի կարևորում, ուրեմն ձևակերպում է, որ նորմալ է՝ ով մեռավ` մեռավ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սյունիքը չի հետաքրքրում։ Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամեն անգամ այս նախադասությունները լսած են վերադառնում ու որպես՝ մարդ, մայր, հայր՝ քանդված։

Նիկոլի կողքը կանգնածները Նիկոլին այդ հարցը չե՞ն տալիս։ Լավ իրենք իրենց  այդ հարցը չե՞ն տալիս՝ իրենց տներում, իրենց երեխաների հետ շփվելիս։ Բա ո՞նց եք ապրում։

Ստացվում է, որ մենք որպես հասարակություն ինքնաձևակերպվում ենք որպես  սնունդը  ու նաղդը գերնպատակ համարող միավոր։ Բայց դա իրականում այդպես չէ։

Այս հարցը մեր ժողովրդի կոկորդին է. Այս հարցը չի  վերանալու։ Մինչև պատասխաններ չհնչեն այս հարցը օրակարգում է։ Եվրոպական, ռուսական դիվանագիտական նամակագրությունները փաստում են միջազգային հանրության շոկը՝ ինչու Նիկոլը չի համաձայնում դադարեցնել պատերազմը։

Այդ շոկը պետք է մտնի ամեն հայի գիտակցություն։ Միայն դրանից հետո է հնարավոր արժանապատիվ խաղաղություն և պետության վերելք։ Վստահ եմ հայաստանյան նոր առողջ էլիտաների ձևավորումը սկսվելու այդ հարցի հենքի վրա։

Կան կոնկրետ մարդիկ, ովքեր պետք է խոսեն այդ մասին՝ Ավնտանգության Խորհրդի բոլոր անդամները, ԱԳ նախկին  նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Նիկոլի այն նեղ շրջապատը, որը չունենալով լիազորություններ, բայց Նիկոլի հետ տասնյակ հազարավոր ճակատագրերի և պետության 100-ամյա հեռանկարի մասին որոշումներ էր կայացնում։ Եվ վերջապես Նիկոլը. Ինչ կարգավիճակով է լինի, որ լսարանի առաջ էլ լինի, Մայր բուհից մինչև ոտքերի տակ ոչխար մորթող քաղաքացին, նրան պետք է ասեն՝ մուրճդ մի կողմ դիր ու ասա՝ ինչու էիր մերժում պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունները։

Եթե մենք չհասանք սրան, ոչ մի վերելք չի լինելու, ոչ մի արժանապատիվ խաղաղություն չի լինելու, որովհետև մենք դրան արժանի չենք լինելու։

Մինչև այս հարցի պատասխանը չլինի՝ չի լինելու նորմալ կյանք. Ուսուցիչը չի կարողանալու նորմալ մտնել դասարան, դասախոսը չի մտնելու լսարան, հոգևորականը չի կարողանալու իր գործն անել, Հայաստանում չի գրվելու լավ գիրք, չի գրվելու լավ երաժշտություն..., որովհետև մեր կյանքը լինելու է պսևդոնորմալ՝ արհեստական հենքի վրա։ Թուրքը չի հանգստանալու, մինչև մենք այս հարցի պատասխանը չտանք՝ որովհետև թուրքը հասկանալու է, որ  մենք կորստի զգացում չունենք։

Կա մեկ բնական հարց, որից խուսափում ենք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չդադարեցվեց։ Այս հարցի պատասխանն է մեր ապագայի բանալին»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված