ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար Թուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Հենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ Օրբելյան Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Սեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև Սողոյան Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Նոր բացահայտումներ՝ Ամբերդում Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 

Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն

Բլոգոսֆերա

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը: 

Այս մասին տեղեկանում ենք թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից: 

«Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,- ասվում է հաղորդագրության տեքստում: 

Ավելի վաղ թատրոնից հայտնել էին, որ հունիսի 15-ին ավարտվել է Մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ժամկետը:

«Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանն իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի, և ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, որպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:

Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ:

Շնորհակալություն, Արամ ջան»,-նշել էր թատրոնի անձնակազմը: 

Մանվել Խաչատրյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2008 թվականից աշխատում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր: 

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա. Չեխովի «Օ մադամ, Օ միսյե» (Գրիշկա և Լիվանով), Ռ. Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Մարկո), Գ. Սլուցկու «Մոլագարը» (Մոլագար), Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Նա), Կ. Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Տոֆֆոլո), Ն. Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Ս. Դովլաթովի «Աբանամատ» (Տոլիկ), Ա. Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Ժորժ), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Պետյուն), Դարիո Ֆոի «Ազատ զույգը» (Տղամարդ),  Ա. Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (անսպասելի հղիացած), Ն. Էրդմանի «Ինքնասպանը» (Հայր Ելպիդ), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), Գ.Դորիի «Փղերի երկար ուղին» (Մարկո), Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը» (Հարսանքատեր, գյուղացի), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» (Արջամուկ) և այլն։

2012 թվականին «Մոլագարը» ներկայացման մեջ Մոլագարի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ովՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համարԻսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետըԹուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցըՀայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներԿայծակը հարվածել է Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի սրաձողինՍթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասինՀենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ ՕրբելյանՆեթանյահուն ասել է, որ ԱՄՆ ուշադրությունը կհրավիրի Էրդողանի հռետորաբանությանըԴոկտոր Մյասնիկովը քննադատել է բժիշկների «անտրամաբանական պահանջները» արևապաշտպան կրեմի վերաբերյալԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինային ոչ ոք չի կարող թելադրել, թե ում հիշատակը հարգելՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՍեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև ՍողոյանՉեչնիայում անօդաչու թռչող սարքերի վտանգ է հայտարարվելՀայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարարՌուսաստանի Կենտրոնական բանկը գնահատել է վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակըԿասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՆոր բացահայտումներ՝ ԱմբերդումՎենեսուելայում երկրաշարժից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումներըՔրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտումներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ ՕրբելյանԻրանի նախագահը հաստատում է վեց միլիարդ դոլարի արգելափակման վերացումըԹուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավորԿոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել էԻրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով կոմիտեի առաջին նիստը722 դեպք, 9 զոհ և 5 փրկված քաղաքացի․ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթըՎենեսուելացիները անհետ կորած հարազատների մասին հայտարարություններ են փակցնում շենքերի և ցանկապատերի վրաԿապուտանում հրդեհը մարվել է կեսգիշերից հետո․ տուժածներ չկանՈ՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ՎարդևանյանCNN. Մադուրոն դիմում է վենեսուելացիներին՝ Աստվածաշնչից մեջբերում անելովՍահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. ՎարդեւանյանՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում Հայաստանը միջազգային ներդրողներին ներկայացրել է տնտեսական զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԹուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Պուտին․ Ուկրաինան առաջարկել է սահմանափակել ռազմական գործողությունները չորս շրջաններով Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Մարդիկ բողոքում են ավտոբուսի գծից, բայց փողոցները լայնացնելու հնարավորություն չկա․ ԱվինյանԹրամփը կոմունիզմը անվանել է գլխավոր սպառնալիք համաշխարհային պատերազմներից և սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումըԻնչպիսին է լինելու Քաջարանի թունելըԵթե Կիևյան կամրջի աշխատանքների վերջում խնդիր առաջանա՝ փողը չենք տալու. ԱվինյանՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման. ԱբրահամյանԱրարատի մարզում «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Չալաբյան
Ամենադիտված