Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

«Դիանա Գասպարյանի պրիմիտիվ սուտը»

Բլոգոսֆերա

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի թեման լայն արձագանք է գտել։ Ընդհուպ այն աստիճանի, որ զրույցի մասնակիցներից մեկը՝ Դ․ Գասպարյանը, հանդես է եկել լրացուցիչ մեկնաբանություններով, որոնք, մեղմ ասած, արժանահավատ չեն, մոլորության մեջ են գցում հանրությանը, մութը ցրելու փոխարեն այն ավելի են թանձրացնում։

Եվ այսպես՝
 
1․ զուտ մասնագիտական տեսանկյունից տեղեկացնենք, որ հրապարակված ձայնագրությունը նման է ձայնային հաղորդակցության եղանակով տեղեկատվության փոխանակումների /4-ը՝ Պապիկյան, 2-ը՝ Գասպարյան/, ինչը նշանակում է, որ դրանք հեռախոսային խոսակցություններ չեն,
 
2․ ձայնային հաղորդագրությունները «մոնտաժված և կտրտված» չեն, խոսքի ընդհատումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրա շարանը ամբողջությամբ չի հրապարակվել,
 
3․ Դ․ Գասպարյանի հայտարարությամբ ձայնային հաղորդագրությունները միմյանց են ուղարկվել նոյեմբերի 16-ին, այնինչ, ըստ մամուլում եղած հրապարակումների, խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը՝ Դ․ Գասպարյանին և Ս․ Պապիկյանին առաջարկում ենք հրապարակել իրենց հեռախոսների արխիվային տվյալները՝ screenshot-ը, որից ակնհայտ կդառնա, թե խոսակցությունն իրականում երբ է կայացել,
 
4․ Դ․ Գասպարյանը պարզաբանող հայտարարության մեջ պնդում է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, քանի որ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկին, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ քաղաքական գործչով։
 
Դ․ Գասպարյանի պնդումն անհիմն է, քանի որ այս փուլում ևս Փաշինյանի՝ վարչապետի թեկնածուից հրաժարվելու դեպքում ՔՊ-ի կողմից կարող էր առաջադրվել ցանկացած այլ անձ, այդ թվում և Սուրեն Պապիկյանը,
 
5․ Դ․ Գասպարյանը ձայնագրության մեջ նշում է, որ Ն․ Փաշինյանն «անցնում է թիմակիցների վրայով», վիրավորում, նեղացնում է նրանց, այնինչ իրենց թիմակիցները կանգնած են եղել հեղափոխության ակունքներում, գաղափարի մարտիկներ են։ Ակնհայտ է, որ ձայնագրությունում որևէ խոսակցություն չկա, որը վերաբերի Ն․ Փաշինյանի նախորդ օրվա՝ նոյեմբերի 15-ի կոչին, որով նա պատերի տակ վնգստացողների հարցը վերջնականապես լուծելու համար դիրքերից Երևան էր կանչում զինված ջոկատներին։ Վերոգրյալից ակնհայտ է, որ Դ․ Գասպարյանն իր մեկնաբանող հայտարարությամբ ձայնագրության բովանդակությունը խեղելու, հանրությանը շեղելու, մոլորության մեջ քցելու նպատակ է հետապնդում, փորձում է պացիենտի հոգեկան վիճակի սրացումը վերագրել ավելի վաղ ժամանակահատվածի՝ ընդգծմամբ, թե իբր նրա մոտ ներկայումս առկա են կայունացածման միտումներ։ Ձայնագրությունից առավել քան հստակ երևում է, որ խոսակցությունը բացառապես վերաբերել է Փաշինյանի կողմից իր թիմակիցներին վիրավորելուն, «վրայով անցնելուն», այլ ոչ նոյեմբերի 15-ին արված ցինիկ հայտարարությանը։
 
Այսպիսով ակնհայտ է, որ վերը նշված ձայնային հաղորդակցությունները կարող էին հանրայնացվել Դ․ Գասպարյանի կամ Ս․ Պապիկյանի կողմից կամ նրանց գիտությամբ։ Հակառակ պարագայում նրանք պարտավորված են հիշել, թե որտե՞ղ և ի՞նչ մտերմիկ հանգամանքներում կարող էին իրենց բջջային հեռախոսներն անուշադրության մատնել, մուտքի գաղտնաբառը բաց պահել, որը երրորդ անձին հնարավորություն կտար տիրապետել խիստ անձնական բնույթի ինֆորմացիային։ Այն ժանմանակ վարչապետի վարքագծից խիստ հուզված Էջմիածնի քաղաքապետը փաստորեն ներկայումս քար լռության է մատնել նույն այդ վարչապետի «չագուճով» ման գալու, հանրությանն ահաբեկելու հանգամանքը, ավելին, շարունակում է հավատարմության երդումներ տալ նրան։
 
Հետաքրքիր է լսել Դ․ Գասպարյանի ու Ս․ Պապիկյանի մեկնաբանությունները վերը շոշափված հարցերով, ինչպես նաև իմանալ՝ արդյո՞ք իրավապահ մարմիններին տրվել է հաղորդում, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՛ւ»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված