Ֆուտբոլիստուհու ինտիմ տեսանյութը հայտնվել է Pornhub-ում. նա որոշել է դատի տալ կայքին
ԱյլՖուտբոլիստուհի Լի Նիկոլը մինչ 2019 թվականը ապրում էր սովորական կյանքով. նա խաղում էր ֆուտբոլ և վարում էր երիտասարդ մարզիկի համար նորմալ ապրելակերպ:
Սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ նրա iCloud-ը կոտրեցին հաքերները, ովքեր Pornhub-ում տեղադրեցին ֆուտբոլիստուհու ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը:
Աղջկա խոսքով՝ ինքը մի քանի անգամ կապվել է կայքի աջակցության հետ՝ տեսանյութը հեռացնելու պահանջով, բայց ստացել է «անորոշ ավտոմատ պատասխաններ»: Ի վերջո, տեսանյութը հեռացվել է, սակայն մինչ այդ այն հասցրել էր հայտնվել Pornhub-ի ամենահայտնի տեսանյութերի եռյակում և տարածվել այլ պոռնո կայքերում:
Նիկոլը խոստովանել է, որ այդ դեպքը կործանել է իր կյանքը. «Ես ինձ շատ վատ էի զգում: Զգացողություն ունեի, որ ոչ ոք երբեք չի ցանկանա դառնալ իմ ամուսինը»,- ասել է նա:
Ֆուտբոլիստուհին, ով այժմ խաղում է «Քրիսթալ Փելասում», որոշել է դատի տալ Pornhub-ին` նման իրավիճակում հայտնված այլ անձանց օգնելու համար:
Նիկոլի հետ միասին դատական հայց են ներկայացրել ևս 34 աղջիկներ, որոնցից 14-ը անչափահաս են եղել, երբ տեսանյութերը տեղադրվել են PornHub-ում: