Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս 

Գերիների հավերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտվող նոր Ադրբեջանը. Yerkir.am

Հասարակություն

Yerkir.am-ը գրում է․

«Հուլիսի 3-ին ՀՀ վերադարձավ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինյանի հայրենավաճառ իշխանությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կետի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտությամբ հանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կյանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, հայտարարությամբ չնախատեսված Սյունիքի դիրքերը և այլ բնակավայրեր, բնական հարստություններ ու ռազմավարական կարևորության բարձունքներ։

Ամեն ինչ ստանալու և ոչ մի պարտավորություն չկատարելու արդյունքում՝ գերիների ամեն փոքր խմբաքանակի դիմաց այժմ Ադրբեջանը պահանջում է հանձնված հայրենիքը բնակեցնելու գործը հազարավոր անգամներ հեշտացնող ականապատման քարտեզներ, սպառնալիքներով ներխուժում է արդեն ՀՀ սուվերեն տարածք, ուժի իրավունքով զորքեր պահում այնտեղ և այլն։

ՀՀ կառավարության վերջին հաղորդագրության ուշագրավ դրվագները, ի դեպ քիչ չեն։ Փաշինյանի հայրենադավ իշխանությունը ականապատման քարտեզների տրամադրումը որակել է որպես «բարի կամքի» դրսևորում՝ հասկացնելով, որ իրենք ևս պատրաստ են օժանդակել Ադրբեջանին՝ հանձնված տարածքներն արագորեն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացում։ Ավելին՝ Փաշինյանի իշխանությունը անուղղակիորեն հաստատում է, որ այդ տարածքներն ազատագրված և ականապատված են եղել «նախկինների» կողմից, և իրենք այժմ  «սրբագրում են պատմության այդ կնճռոտ էջերը»։

Սույն պնդումն առավել ակնառու կդառնա, եթե ցույց տանք ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տերմինները, այն է՝  «Ֆիզուլու և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզներ...»։ Փաստենք, որ Արցախի պաշտոնական վարչական բաժանմամբ գոյություն չունեն նախկին Սովետական Ադրբեջանի Ֆիզուլու և Զանգելանի շրջանները. դրանցից առաջինը Հադրութի շրջանի Վարանդա, երկրորդը՝ Քաշաթաղի շրջանի Կովսական բնակավայրերն են՝ պատմական Հայաստանի Արցախի և Սյունիքի գավառները։

Պաշտոնական հաղորդագրության մեջ գործածելով ադրբեջանական աշխարհագրական տերմինները՝ Փաշինյանի հայրենադավ իշխանությունը հավելյալ անգամ փաստում է, որ Արցախի Հանրապետության տարածքները հանձնվել են թուրք - ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, և ՀՀ ներկայիս կառավարությունն արդեն չի էլ ընդունում Արցախի Սահմանադրությամբ ամրագրված, հայ ժողովրդի արյամբ ներկված տարածքների գոյությունն ու ապագայում դրանց ազատագրման անհրաժեշտությունը։

Իսկ հայ ռազմագերիները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ռազմագերիներն են։ Մեր ռազմագերիները հարկավոր են Նիկոլին, որպեսզի հիմնավորի իր դավաճանությունը և արդարացնի պետական ու ռազմական գաղտնիքների փոխանցումը թշնամի պետությանը։ Հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի ժամկետ սահմանված չէ։ Սա թույլ է տալիս Փաշինյանին եւ Ալիևին` խաղալով հայ ժողովրդի նուրբ զգացմունքների վրա, մաս-մաս կտրել Հայաստանի տարածքները եւ փոխանցել Ադրբեջանի հանցագործ բռնապետին։

Ի դեպ, գերիների հարցը կարելի է դարձնել «հավերժական» հարցերից մեկը. Փաշինյանի խունտայի կողմից բանակի շուտափույթ կազմալուծման և ՀՀ պաշտպանական համակարգի քայքայման պայմաններում Ադրբեջանը կարող է ցանկացած պահի մտնել ՀՀ ուզածդ դիրք կամ բնակավայր, հայտարարել այն որպես ադրբեջանապատկան և վերցնել հայ գերիների նոր խմբաքանակ։

Հիշեցնենք՝ վերադարձված նախորդ խմբաքանակից 5-ը բոլորովին վերջերս Գեղարքունիքից տարված 6 գերիներից էին (դրա դիմաց տրվեցին Ակնայի (Աղդամի) ականապատման քարտեզները)։

Ահա այս «նոր գերիներ-նոր պահանջներ-նոր զիջումներ» փակ շղթայի կամ ցիկլի մշտական կիրառմամբ՝ Ալիև-Փաշինյան «համագործակցությունը», որը նաև լավագույնս «աշխատում է» ՀՀ-ի ներսում՝ չեզոքացնելով հնարավոր հուզումներն ու ընդվզումները, լավագույն տարբերակն է հրեշավոր դավաճանությունը լիարժեք ավարտին հասցնելու և Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքակրթական ներկայությունն Այսրկովկասում վերացնելու համար։

Պետական գաղտնիք պարունակող կարևորագույն քարտեզները թշնամուն հանձնելը, բնականաբար, պետական դավաճանություն է, որի համար դատվելու են թե' Նիկոլը, թե' այն զինվորականներն ու ԱԱԾ ներկայացուցիչները, ովքեր մասնակից են դրան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. Բեսենթ
Ամենադիտված