Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում 

«Թովմասյան» հիմնադրամը կազմակերպում է «Թևանիկի» ցուցադրությունը՝ ի հիշատակ պատերազմում զոհված դերակատարի

Բլոգոսֆերա
Արցախյան վերջին պատերազմը մեզանից տարավ նաև ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանին։
 
«Թովմասյան» հիմնադրամը, ի հիշատակ Հովհաննեսի, նախաձեռնել է ֆիլմի ցուցադրությունը։
 
Հուլիսի 27-ին` ժամը 20:30-ին, «Ռիվերսայդ» կինոթատրոնում կցուցադրվի «Թևանիկը»։
 
Ջիվանը հուզմունքով է հիշում ֆիլմի նկարահանումները, Հովհաննեսի աշխույժ տեսակն ու բնածին տաղանդը։
 
 Խնդրեցինք ռեժիսորին պատմել Հովհաննեսի մասին․․․
Հովհաննեսի մասին երկար կարող եմ խոսել, բայց կլինեմ հնարավորինս անկեղծ և կպատմեմ այն ամենը, ինչն ամենաշատն է տպավորվել իմ մեջ։
 
Հովհաննեսն իմ հիշողության մեջ մնացել է կյանքով լեցուն, ժպտացող փայլուն աչքերով, անընդհատ շարժումների մեջ, անընդհատ աշխարհը բացահայտել փորձող, անընդհատ ինչ-որ մեկի հետ ծանոթություն ձեռք բերել փորձող մի պատանի։ Հովհաննեսին հնարավոր չէր թողնել մեկ վայրում և մեկ րոպե հետո գտնել այնտեղ։
 
Այդպես էր նաև նկարահանումների ժամանակ։ Նկարահանումների կեսից Հովհաննեսը որոշել էր, որ դերասանությունը գործ չի, որ անում են և պետք է գնա ու գյուղատնտեսությամբ զբաղվի՝ ոչխար պահի։ Վատ աշխատանք չէ հովվի աշխատանքը, բայց, այնուամենայնիվ, ֆիլմի նկարահանումները կիսատ թողնելը չափազանց անթույլատրելի և խմբին բարդ իրավիճակի առաջ կանգնեցնող արարք է։ Ինչևէ, Հովհաննեսին գտանք սարերի մի ծերպին։ Գնացել էր քույրս վարորդի ու անձնակազմից ևս մեկ հոգու հետ։
 
Ես վստահ էի, որ քույրս Հովհաննեսին կհամոզի, կբերի, բայց Հովհաննեսը սիրահոժար համաձայնվել էր, եկել։ Եվ, երբ Հովհաննեսին հարցնում էի, թե ինչու է այդպիսի բան արել, ասում էր, որ այս գործի մեջ փող չկա։ Ասում էի՝ Հովհաննես, ֆիլմը ավարտենք, ժամանակը ցույց կտա։ Ֆիլմն ավարտեցինք, ժամանակը շատ այլ բան ցույց տվեց։ Իսկապես շատ բան կարող եմ պատմել նրա մասին, բայց Հովհաննեսը մեր բոլորի հիշողության մեջ կմնա, այն վառ աչքերով, այն աշխույժ զվարթ հայացքով, կյանքով լեցուն պատանին, որին հանդիպել ենք Շուշիում։ Մի նկարի պատմություն, որ մոռացել էի (դեպքը ֆիլմի նկարահանումների ժամանակ էր տեղի ունեցել)։
 
Երբ իմացա Հովհաննեսի մահվան մասին բոթը, ես գտնվում էի Ստեփանակերտի հեռուստաընկերության ժամանակավոր գետնահարկ-կացարանում՝ բունկեր ասվածում, որտեղ պատերազմի ժամանակ հեռուստաընկերությունն էր տեղավորվել՝ ընդամենը 4 սենյակ մի նկուղային խորը հարկում, կապն էլ շատ թույլ էր, այնուամենայնիվ, փորձեցի Հովհաննեսի նկարները գտնել․ այսպես, անկախ ինձանից, պարզապես առաջին քայլը, որ արեցի, դա էր։
 
Ու ես կանգ առա մի նկարի վրա (այն կցված է այս նյութին), որտեղ երևում է, թե Բադարայի գյուղի Կապին ծովի ջրվեժի հատվածում նկարահանումների ժամանակ ես ինչպես եմ Հովհաննեսին սովորեցնում ինքնաձիգը բռնել և կրակել։ Չգիտեմ… Ես նրա ուսուցիչը չեմ եղել, ոչ էլ նրան սովորեցրել եմ, բայց այդ նկարը շատ հուզեց ինձ։ Լավ հիշում եմ, որ Հովհաննեսը մինչ այդ չէր ունեցել հնարավորություն ու կարծես առաջին անգամն էր, որ ինքնաձիգով փորձում էր կրակել, այդ պատճառով իրեն սովորեցնում էի, թե ինչպես բռնի և ուսին սեղմի կոթը։
 
Սա այն նկարն է, որ ուզեցի հրապարակել այս նյութի հետ։ Եվ ուրախ կլինեմ, որ հուլիսի 27-ին «Ռիվերսայդ» կինոթատրոնում ժամը 20:30-ին տեսնեմ շատ մարդկանց՝ «Թևանիկը» դիտածների ու ապրածների, Հովհաննեսին ճանաչած ընկերների, ծանոթների, ֆիլմի անձնակազմից անդամների։ Ուրախ կլինեմ բոլորին տեսնել այնտեղ, որովհետև այլևս ոչինչ չենք կարող անել Հովհաննեսի համար, քան նրա գործը շարունակել՝ տարածելով «Թևանիկ» ֆիլմը։
Խոսքս պարզապես կուզեմ ավարտեմ նրանով, որ Շուշին վերադարձնելու ենք։ 
 
Հաջորդ ցուցադրությունը Շուշիում...
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ
Ամենադիտված