Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»
ԱդրբեջանԱյսօր Ադրբեջանի Միլի մեջլիսում տեղի է ունեցել Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպումը:
Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ուշադրություն է դարձրել Բաքվի հռչակագրի վերաբերյալ կողմերի բոլոր առաջարկների վրա, որոնք ստորագրվել են առաջին եռակողմ հանդիպման ընթացքում, հաղորդում է ԱՊԱ-ն:
Այնուհետև Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը ստորագրեցին Բաքվի հռչակագիրը:
Գաֆարովան նշեց, որ ստորագրված եռակողմ ձևաչափը և Բաքվի հռչակագիրը կնպաստեն երեք երկրների միջև ռազմավարական կապերի ամրապնդմանը:
«Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան», - հայտարարել է Սահիբա Գաֆարովան:
Նա նաև նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: