Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ 

Արմեն Սարգսյանը ստորագրել է ՔԴՕ և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (ՔԴՕ) և հարակից օրենքները` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն (ՔԴՕ փոփոխություններ) ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը (Բանկային գաղտնիքի մասին օրենք)` որպես օրենքների փաթեթ (այսուհետ՝ Օրենքների փաթեթ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի հուլիսի 7-ին:

Բարեխիղճ իրավական մշակույթը ենթադրում է, որ փաթեթով ներկայացված օրենքները պետք է առնվազն լինեն տրամաբանորեն և կարգավորման առարկայով փոխկապակցված, հարակից օրենքների ընդունումը պետք է պայմանավորված լինի հիմնական օրենքի ընդունմամբ: Այսպիսով, պարզ չէ, թե ինչ նպատակով կամ ինչ տրամաբանությամբ է օրենսդիրը համարել ՔԴՕ-ն փոխկապակցված Օրենքների փաթեթում ներառված մյուս երկու օրենքների հետ` ներկայացնելով վերոնշյալ օրենքները փաթեթով:

Անհրաժեշտ է նշել, որ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունվեցին քրեական գործերի շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք կազմող, ինչպես նաև արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների բացահայտման ընթացակարգը վերանայող օրենքներ, որոնց սահմանադրականությունը վիճարկվեց Հանրապետության նախագահի կողմից 2020 թվականի փետրվարի 6-ին: Բարձր դատարանը տվյալ հարցով որոշումն ընդունեց 2020 թվականի հունիսի 18-ին` ճանաչելով վիճարկված դրույթները Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող: Օրենքների փաթեթով Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ՔԴՕ փոփոխություններն ու Բանկային գաղտնիքի մասին օրենքը` համեմատած 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված տեքստի, զգալիորեն փոփոխվել են` մոտարկվելով Սահմանադրությանը, այնուամենայնիվ առանձին կարգավորումներ առերևույթ խնդրահարույց են համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ՔԴՕ-ին, ապա Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից բազմաթիվ հայեցակարգային փոփոխություններ նախատեսող այդ ծավալուն փաստաթղթի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ եզրահանգման, որ այն ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են, իսկ որոշ փոփոխություններ` հայեցակարգային առումով վիճելի և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում գործնական ռիսկեր պարունակող:

Հանրապետության նախագահը ստորագրել է փաթեթով ներկայացված օրենքները, միաժամանակ դիտարկելով ապագայում ՔԴՕ փոփոխությունները և Բանկային գաղտնիքի մասին օրենքը, ինչպես նաև ՔԴՕ առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին անդրադառնալու հնարավորությունը: Այս նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ներկայումս իրականացնում է Օրենքների փաթեթում ներառված օրենքների լրացուցիչ խորքային և բազմակողմանի ուսումնասիրություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին
Ամենադիտված