«Աշխարհի քամիները մեր ճակատագրի նավերը դես ու դեն են նետում». Նազենի Հովհաննիսյանը` Սոֆի Մխեյանի և Անդրեի հետ
ԱյլԴերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել իր վաղեմի ընկերների` երգչուհի Սոֆի Մխեյանի և երգիչ Անդրեի հետ:
Երևանում արված կադրին կից Նազենին ընկերության մասին գրառում է կատարել:
«Աշխարհի քամիները մեր ճակատագրի նավերը դես ու դեն են նետում, բայց մեր Ընկերությունը մնում է անսասան:
Գնահատեք ձեր ընկերներին. էս կյանքում նրանք մեր Սյուներն են, մեզ պահող ու մեզ բարձրացնող սյուները»,- գրել է նա, ապա հրապարակման մեկնաբանություններում հավելել.
«Բայց իրոք, որ քաղցր բան է ընկերությունը... ընտանիքից հետո դա էլ հենց մնում է ....»: