Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաղաղության պայմանագիր ստորագրի․ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
ԱդրբեջանԲաքուն կոչ է անում Երևանին խաղաղության պայմանագիր ստորագրել, կառուցողական մոտենալ սահմանների դելիմիտացիայի հարցին:
Ղարաբաղում պատերազմն ավարտվել է. այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունը մնացել է անցյալում, Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր ստորագրի, ինչպես նաև կառուցողական մոտեցում ցուցաբերի սահմանների դելիմիտացիայի հարցում»,- ասել է դեսպանը: