Արքայադուստր Դիանայի հարսանեկան կոշիկների վրա հայտնաբերվել է գաղտնի հաղորդագրություն
ԱյլԹագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ Պեննի Ջյունորը պատմել է բրիտանացի արքայազններ Ուիլյամի և Հարրիի մոր հարսանեկան կոշիկների տակնամասում գտնվող գաղտնի խորհրդանիշների մասին: Հաղորդում է Mirror-ը:
Նշվում է, որ 40 տարի առաջ, արքայազն Չարլզի հետ հարսանյաց հանդեսին, արքայադուստր Դիանան կրել է David and Elizabeth Emmanuel ապրանքանիշի սպիտակ ժանյակավոր երկարափեշ զգեստ՝ փքված թևերով և յոթ մետրանոց քաշափեշով, նույն երանգի քող և ցածրակրունկ կոշիկներ՝ զարդարված 542 ստրազով և 132 մարգարիտով:
Դիանայի կոշիկները ստեղծել է հայտնի կոշկակար Քլայվ Շիլթոնը: Նրա խոսքով՝ արքայադստեր համար կարևոր էր ամուսնուց բարձրահասակ չլինել, ուստի նա խնդրել է կոշիկները պատրաստել ցածր կրունկներով: Ջյունորը պատմել է, որ Դիանայի մահից հետո նրա հարսանեկան կոշիկների տակնամասում մի փոքրիկ հաղորդագրություն է հայտնաբերվել: Նրա կոշիկների կրունկների վրա փորագրված էին D և C տառերը, որոնք ներկայացնում էին Դիանայի և նրա ամուսնու` Չարլզի անունների առաջին տառերը: