Տղաները հուսով են` մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէ. գերությունից վերադարձած (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ռազմագերիների հարազատների բողոքի ակցիային էր մասնակցում նաև Խծաբերդից գերեվարված Գևորգ Ասատրյանը, որը վերջերս է վերադարձել գերությունից. «Խնդրում եմ կառավարությանը, որ մեր գերեվարված տղաները վայրկյան առաջ վերադառնան իրենց ընտանիքները: Մեր տղաներին դատապարտել են 6 տարի ու հիմա չգիտենք՝ ինչ պետք է լինի»,- ասաց Գևորգը:
Նա նշեց, որ իրենց այնտեղ շատ լավ են վերաբերվել, և տղաները հուսով են, որ անպայման վերադառնալու են. «Տղաները հուսով են` մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէ»,- ընդգծեց գերությունից վերադարձածը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է