Վարչապետն ասաց՝ չի կարող մեզ ընդունել իր մոտ, այստեղ կսպասենք այնքան ժամանակ, մինչև ընդունի. ռազմագերիի եղբայր
Հասարակություն
Եկել ենք Կառավարության դիմաց, որ հասկանանք՝ ինչ ճակատագիր է սպասվում մեր գերեվարված հարազատներին և նրանց վերադարձի մասին տեղեկություն ստանանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց գերեվարված հայ զինծառայողի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել գերիների հարազատների հետ՝ պարզաբանելով, թե այսօրվա օրակարգում նման հարց չկա. «Մի 40 րոպե առաջ վարչապետի խորհրդականը դուրս եկավ և ասաց, որ վարչապետը չի կարող մեզ ընդունել իր մոտ: Սպասելու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև ընդունի մեզ: Մենք 8 ամիս սպասել ենք, բայց այսօր եկել ենք այն եզրահանգման, որ այստեղից պետք է տեղ չգնանք, ու մեր տղաներին բերենք հասցնենք մեզ մոտ»,- ասաց ռազմագերիի եղբայրը:
Տիգրանը նաև նշեց, որ գերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա, տեղեկություններ իմանում են միայն մամուլից, ԱԱԾ-ից և մարզպետարաններից, երբեմն էլ Կառավարությունից. «Միշտ մեզ հավաստիացրել են, թե գերիներին վերադարձնելու ուղղությամբ գործընթաց է գնում, բայց տեսնում ենք, որ այդ գործընթացի արդյունքում մեր տղաները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը